Պենտագոնը մտավախություն ունի Սիրիայում «Իսլամական պետության» հնարավոր ակտիվացման առնչությամբ
Սիրիայում քաոսային իրավիճակը կարող է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հնարավորություն ընձեռել ակտիվանալու ուղի գտնել, կարծում է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Դանիել Շապիրոն։
«Մենք գիտենք, որ Սիրիայում տիրող քաոսային և դինամիկ հանգամանքները կարող են հնարավորություն ընձեռել ԻՊ-ին ուժեղանալու, արտաքին գործողություններ պլանավորելու ուղի գտնելու, և մենք պարտավոր ենք աշխատել գործընկերների հետ՝ շարունակելու ոչնչացնել ահաբեկիչների կարողությունները»,- ասել է Շապիրոն Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող Manama Dialogue անվտանգության համաժողովում։














