Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու

19:30 • 08.12.24

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ, Սիրիայի հետ սահմանին հայտարարել է Իսրչայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նա հավելել է, որ պատրաստ է ձեռք մեկնել Սիրիայում գտնվող բոլոր հարևան-ընկերներին, ովքեր կցանկանան խաղաղ գոյակցություն ունենալ հրեական պետության հետ, բայց թույլ չի տա, որ թշնամական ուժերը ոտք դնեն պետական ​​սահմանին։