Իրադարձային
-ից
-ը
15:47 • 29.11.24ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարարՆԳ փոխնախարարի խոսքով` հստակ է` ՀՀ քաղաքացիություն ընդունել-չընդունելը որևէ ազդեցություն այս թեմատիկայի վրա չունի:
14:44 • 29.11.24Արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ ՍտեփանյանՄինչև 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրն անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ուներ ՀՀ քաղաքացին, բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը. այն էլ Հայաստանում հաշվառվելուց և ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաև կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանում։
14:24 • 29.11.24Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԵրևան քաղաքում Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
14:15 • 29.11.24Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցըՔաղաքի արտաքին լուսավորությունը միացվում է ժամը 18:00-ին և առանձին փողոցների դեպքում միացված է մնում մինչև 04:00-ն։
14:02 • 29.11.24Ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանումՔրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է միաժամանակյա առցանց շրջայց թանգարանում։
13:44 • 29.11.24Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ խոսնակՀալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան:
12:59 • 29.11.24Ավտոբուսը փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով վարած վարորդն ազատվել է աշխատանքիցMAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում էր փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով: Նշված վարորդը ազատվել է աշխատանքից:
12:11 • 29.11.24AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում (տեսանյութ)Փակման արարողությանը ներկա էին բազմաթիվ նշանավոր հյուրեր, արվեստասերներ, համադրողներ և կոլեկցիոներներ՝ տոնելու AKNEYE-ի հանձնառությունը՝ խթանելու նորարարությունն ու ստեղծագործությունը ֆիզիկական և թվային արվեստի խաչմերուկում:
11:55 • 29.11.24Արարատում իրանական բեռնատարը բախվել է գազատար խողովակներին, առաջացել է գազի արտահnսքԸստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն խողովակի մի մասը պոկվել և վնասել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
11:31 • 29.11.24Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել ԱրցախումԱյս մասին հայտնում է Սպուտնիկ Գործակալության ադրբեջանական ծառայությունը, որի տվյալներով՝ մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտումայսօր բնակվում է ավելի քան 6,000 մարդ։
11:04 • 29.11.24Գnղnւթյուն՝ Վանաձորում. մշակույթի պալատից տարել են ջեռուցման համակարգերն ու մարտկոցներըՈստիկանության Տարոնի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնակից անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև վերջիններիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
10:36 • 29.11.24Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա տուժածՎարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
10:04 • 29.11.24Սիրիայում թուրքամետ խմբավորումները գրոհում են Ասադի բանակի դիրքերըՎերջին տվյալներով՝ զինված ուժերը մոտենում են Անադանին։ Այս քաղաքը համարվում է Ասադի զորքերի պաշտպանական գծի կարևոր հանգույց։ Այն գրավելուց հետո ջիհադիստները կկարողանան գրավել Հրայտան և Քաֆր Համախ բնակավայրերը։ Դա նրանց թույլ կտա առաջ շարժվել դեպի Հալեպի հյուսիս-արևմուտք։
10:02 • 29.11.24Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայիԱվտոմեքենան հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում, վարորդն էլ աշխատում է նշված ընկերությունում:
09:39 • 29.11.24Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալումՌուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանների դիմակայությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Ցուցարարներն այրել են աղբամաններ և փայտե աթոռներ՝ փորձելով հեռու մնալ իրավապահներից: Նրանց միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են եղել։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։
