Իրադարձային
-ից
-ը
09:27 • 29.11.24Մոսկվա-Փհենյան գործակցությունն ամրապնդվում է. ՌԴ ՊՆ ղեկավարը մեկնել է Հս. ԿորեաՊաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է ԿԺԴՀ, հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ։
09:24 • 29.11.24Արգելափակումից դուրս է բերվել 37 տրանսպորտային միջոց, 43 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
09:13 • 29.11.24Գեղանիստ գյուղում տուն է այրվելՊարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում:
09:03 • 29.11.24Թբիլիսիում բողոքի ակցիաների պատճառով իրավիճակը լարված է, կան ձերբակալվածներ«Բախումների հետևանքով ոստիկան է վիրավորվել»,- հայտնում են տեղական լրատվամիջոցները։
08:47 • 29.11.24Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։
08:39 • 29.11.24Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ ՊատարագՏոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Միածնաէջ Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ։ Հընթացս նախատոնակի՝ դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։
08:33 • 29.11.24ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱրթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է:
21:07 • 28.11.24Վանաձորում բախվել են «Mercedes»-ը և «Nissan»-ը, վարորդներից մեկը հիվանդանոցում էԸստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
20:38 • 28.11.24Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ ՀակոբյանինՆիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում փողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է տեղի ունենա, այդ թվում՝ փողի հետ հարաբերությունների: Վարչապետն արձանագրել է, որ փողը ոչ ավել, ոչ պակաս կառավարման գործիք է և պետք չէ փողի նկատմամբ ոչ նեգատիվ վերաբերմունք ձևավորել և ոչ էլ հակառակը՝ պաշտամունք ձևավորել:
20:08 • 28.11.24Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին բուք էՄիջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:15 • 28.11.24Շիրակի մարզում «BMW»-ն հայտնվել է բնակչի բակումՊարեկային ծառայությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:
17:30 • 28.11.24Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբShamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան:
17:02 • 28.11.24Սիգի ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումներ՝ Սևանա լճումՇրջայցի ընթացքում ապօրինի լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսության դեպքեր չեն արձանագրվել, ինչը վկայում է միջոցառումների արդյունավետության մասին։
15:58 • 28.11.24Լեհաստանի նախագահի կինը Հայաստանում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետԼեհաստանի առաջին տիկինը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ կապված միջազգային համերաշխության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Լեհաստանն աջակցող երկրների թվում է։
15:33 • 28.11.24Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դասՄիջոցառմանը ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Ծառայության կենտրոնական մարմնի և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներ, հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանը։
