Իրադարձային
-ից
-ը
14:34 • 28.11.24Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն շրջանում, տեղի ժամանակով ժամը 10:2-ին 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է milliyet.com.tr կայքը։ Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կայքի տեղեկատվության համաձայն՝ օջախը գտնվել է 7,1 կմ խորության վրա։
14:03 • 28.11.24Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԵրևան քաղաքում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:50 • 28.11.24Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորանի դռանն ու կողաշրջվելՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն մեկ հոգի տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա այնտեղից դուրս է գրվել:
13:19 • 28.11.24Կոռուպցիոն երևույթների հետ կապ չունեմ, պատրաստ եմ ծառայել երկրին, այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի իմ կարիքը. ՔԿ նախագահ«Ես պատրաստ եմ ծառայել երկրին, այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի»,- շեշտեց Պողոսյանը:
12:54 • 28.11.24Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ«Չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացները հայտնվեն վթարային վիճակում, կյանքի և մահվան վիճակում, որից հետո մենք այդ որոշումները կկայացնեն՝ք վիճակագրությունը հետադարձ ուսումնասիրելով»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:40 • 28.11.24Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանըԴիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ, ինչն ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով և բազմակողմ հարթակներում հանդիպումներով՝ նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով:
11:59 • 28.11.24Չկա արագության, տևողության ընդհանուր ստանդարտ, միջոցառումներին սուջուխ-բաստուրմային ավելի շատ ենք ուշադրություն դարձնում, քան օրհներգին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Իմ եզրակացությունը հետևյալն է, որ եթե մենք սոցիալ-հոգեբանական և ընդհանրապես, որևէ ոլորտում փոփոխություններ ենք անում, բայց այդ փոփոխությունների պրոցեսում, պայմանական ասած, չենք հասնում ԴՆԹ մակարդակի, այդ փոփոխությունները տևական և ամբողջական չեն լինում:
11:32 • 28.11.24ՀՀ-ում արդարությունը և արդարադատությունը պետք է լինեն նույն բանը. Փաշինյանը ներկայացրեց ՔԿ նորանշանակ նախագահին«Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունը պետք է լինեն նույնական, և իհարկե, դա միայն Քննչական կոմիտեի լուծելի խնդիրը չէ, բայց ակնհայտորեն Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում և ձեզ, մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս հարցում»,- ասաց Փաշինյանը։
11:08 • 28.11.24Արթուր Պողոսյանը՝ ՔԿ նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահԷդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
10:59 • 28.11.24ՀՀ քաղաքացիության հետ կապված հարցերով ՊԵԿ-ը, ՊՆ-ն, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն և այլ մարմիններ կգործեն միասնական էլեկտրոնային համակարգում (տեսանյութ)Առաջարկվում է քաղաքացիության շնորհման պարագայում պետական տուրքից ազատել փախստականներին, այդ թվում, բնականաբար, նաև ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց՝ այս պահին ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
10:38 • 28.11.24Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
10:32 • 28.11.24Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, Սարավան-«Զանգեր» և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք էՎարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
10:16 • 28.11.24ՀՀ առողջապահության նախարարը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետՀանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։
09:30 • 28.11.24Թրամփն ընթրիքի է հրավիրել Ցուկերբերգին«Մարկը, ակնհայտորեն, ունի սեփական շահը և օրակարգը: Բայց նա հասկացրել է, որ ցանկանում է աջակցել Ամերիկայի ազգային նորացմանը Թրամփի ղեկավարությամբ», - հանդիպման մասին ասել է Միլլերը Fox News-ին տված հարցազրույցում:
21:33 • 27.11.24ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարինԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ է մաղթել՝ ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։
