Թրամփն ընթրիքի է հրավիրել Ցուկերբերգին

09:30 • 28.11.24

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում գտբնվող «Մար ա Լագո» կալվածքում հանդիպել է Meta կորպորացիայի նախագահ Մարկ Ցուկերբերգի հետ, ինչի մասին հայտնում է Associated Press-ը:

Թրամփի երկրորդ ժամկետի շտաբի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերն ասել է, որ Ցուկերբերգը, ինչպես մյուս բիզնես առաջնորդները, ցանկանում է աջակցել Թրամփի տնտեսական ծրագրերին: Միլիարդատերը փորձում էր փոխել իրավիճակը Թրամփի հետ բարդ հարաբերություններից հետո:

«Մարկը, ակնհայտորեն, ունի սեփական շահը և օրակարգը: Բայց նա հասկացրել է, որ ցանկանում է աջակցել Ամերիկայի ազգային նորացմանը Թրամփի ղեկավարությամբ», - հանդիպման մասին ասել է Միլլերը Fox News-ին տված հարցազրույցում:

Meta-ի խոսնակը հաստատել է, որ Ցուկերբերգն ու Թրամփը հանդիպել են չորեքշաբթի՝ ասելով, որ միլիարդատիրոջը հրավիրել են ընթրիքի նորընտիր նախագահի և իր թիմի մյուս անդամների հետ՝ խոսելու գալիք վարչակազմի մասին: