Իրադարձային
-ից
-ը
13:41 • 13.11.24Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել էԼեհաստանի հյուսիսում նոյեմբերի 13-ին պաշտոնապես կբացվի ԱՄՆ մշտական հակահրթիռային պաշտպանության Aegis բազան, որը կգտնվի ՌԴ սահմանից 165 կմ հեռավորության վրա:
13:33 • 13.11.24Նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը փակ է լինելու Շահումյան 4-րդ փողոցի մի հատվածՃանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, տեղամաս առ տեղամաս փակ է լինելու Շահումյան 4-րդ փ. - Սեբաստիա փ. խաչմերուկից մինչև Շահումյան 4-րդ փ. – Բաբաջանյան փ. հատման ճանապարհահատվածը
13:04 • 13.11.24Նոյեմբերի 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ17-ին և 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
12:52 • 13.11.24ՌԴ-ն թևավոր, բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Կիևին (լուսանկարներ)Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է առավոտյան ժամը 7:20-ի սահմաններում մայրաքաղաքում պայթյունների լսվելու և հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվ աշխատանքի մասին, գրում է kyivindependent.com կայքը:
12:37 • 13.11.24Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվիԵրևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝
12:32 • 13.11.24ԱՄՆ դեսպանատան մոտ քաղաքացի էր վատացել. նրա կյանքը հաջողվել է փրկելԵրեկվանից քաղաքացին գտնվում էր դեսպանատամ մոտ. այսօր առավոտյան նկատեցինք, որ տարօրինակ վարքագիծ է դրսևորում, այլ բան էինք մտածում, բայց հետո տեսանք, որ ուշաթափվեց:
12:24 • 13.11.24Հրդեհ` Ապարանում. այրվել է անասնագոմի տանիք և 1,400 հակ անասնակերՓրկարարները և քաղաքացիները համատեղ անասնագոմից դուրս են բերել 14 խոշոր եղջերավոր կենդանի, որից 2-ը սատկել են։
11:37 • 13.11.24Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
11:17 • 13.11.24Կասեցվել է «Ռագմակ» ընկերության տոմատի մածուկի արտադրական գործունեությունըԱյդ արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։
11:15 • 13.11.24Արարատ Միրզոյանն այցելել է «Ericsson» ընկերությունԱնդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության գործունեությանը և համագործակցության հետագա հնարավորություններին։
11:09 • 13.11.24Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նրա կյանքը փրկել չի հաջողվելՎարորդը ենթարկվել է փորձաքննության, նա եղել է սթափ:
10:45 • 13.11.24«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են անվտանգության աշխատակցի մшրմինըԱրտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
10:38 • 13.11.24Քաղաքացին մոտեցել է ԱԺ շենքին, սպառնացել բենզինը լցնել վրան ու պտուտակահանը մտցնել կոկորդըՔանի որ խնդիրները չեն լուծվում, նա իր մոտ եղած շշով լի բենզինը կլցնի իր վրա, կհրկիզի իրեն և իր մոտ եղած պտուտակահանը կմտցնի կոկորդը։
10:16 • 13.11.24Տաթևի ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՎարորդները փակ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։
10:02 • 13.11.246 օր է՝ «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ«Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք։
