Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

12:37 • 13.11.24

Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝

նոյեմբերի 13-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը»,- ասված է հայտարարության մեջ: