Նոյեմբերի 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

13:04 • 13.11.24

Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ին, 18-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ին և 18-ին հնարավոր է կարճատև անձրև։

Մարզերում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ին և 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։