Իրադարձային
-ից
-ը
14:22 • 29.08.26Գիշերը ռուսական ԶՈՒ-ն մի շարք hարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում՝ ԿիևինՄիլայից տարհանվել է 381 մարդ, այդ թվում՝ 59 երեխա։ Կիև-Չոպ մայրուղին փակվել է։ Հարևան Դմիտրովկայում ստեղծվել է արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոն։
14:16 • 29.08.26Լոռու մարզում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնԴեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
13:47 • 29.08.26Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են«Նելլի Դավթյանը վերանշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում»,- հայտնում են նախարարությունից։
13:19 • 29.08.26Թբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը, «Suzuki»-ն, «Toyota Alphard»-ը և «Toyota RAV4»-ըՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
13:14 • 29.08.26Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկելՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 626 մարդ, անհետ կորած է համարվում գրեթե 2,500 մարդ, որոնց թվում՝ 213 օտարերկրացի:
13:00 • 29.08.26Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովՔամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։
12:42 • 29.08.26Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes»Ըստ տեղեկությունների՝ «Mercedes G»-ն մեկնում էր հարսանեկան արարողության, երբ տեղի է ունեցել վթարը։
12:22 • 29.08.26Լենա Նանուշյանը երեկ ազատվեց, այսօր նորից նշանակվեց Առողջապահության նախարարի տեղակալՀիշեցնենք, Փաշինյանի երեկվա որոշմամբ, նա ազատվել էր Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։
11:24 • 29.08.26Փիթ Հեգսեթը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ինքը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականի ընտրություններումԱվելի վաղ NBC News-ը, վկայակոչելով աղբյուրները, հայտնել էր, որ Հեգսեթը մերձավոր շրջապատի հետ քննարկել է 2028 թվականին երկրի նախագահի պաշտոնին հավակնելու հնարավորությունը:
11:01 • 29.08.26Նիգերի մայրաքաղաքում և միջազգային օդանավակայանում hրաձգություն է սկսվելՏեղի ունեցածի պատճառը դեռևս պարզ չէ։
10:40 • 29.08.26Նեպալում կրկնակի ավերիչ հեղեղման վտանգ կա․ Ազիզյան«Այս անկայուն բնական պատվարների հանկարծակի ճեղքման կամ փլուզման դեպքում առկա է հովտով դեպի ներքև կրկնակի ավերիչ հեղեղի և հզոր սելավային հոսքի առաջացման լուրջ վտանգ»,- գրել է Ազիզյանը։
10:35 • 29.08.26Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտինՆախնական տվյալներով «Ozon»-ում տուժածներ չկան, բոլոր աշխատակիցները ժամանակին տարհանվել են։
09:58 • 29.08.26Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներՓրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ նկուղներից հեռացնելով ընդհանուր մոտ 125 խմ ջուր։
21:57 • 28.08.26Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մшհացել էԴեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։
21:49 • 28.08.26Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցունՌուս ուղղափառ եկեղեցին ուշադիր հետևում է Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացմանը:
