Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes»

12:42 • 29.08.26

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է  տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes G» և մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Ըստ տեղեկությունների՝ «Mercedes G»-ն մեկնում էր հարսանեկան արարողության, երբ տեղի է ունեցել վթարը։