Փիթ Հեգսեթը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ինքը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականի ընտրություններում

11:24 • 29.08.26

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հերքել է NBC News հեռուստաալիքի տեղեկությունն այն մասին, թե ինքը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականի ընտրություններում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սա բացարձակ սուտ է: Մենք դա ասացինք NBC-ին, բայց նրանք պարզապես ստում են անանուն աղբյուրների միջոցով: Իմ միակ խնդիրը ռազմական նախարարությունը նորից մեծ դարձնելն է»,- գրել է Հեգսեթը:

Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով աղբյուրները, հայտնել էր, որ Հեգսեթը մերձավոր շրջապատի հետ քննարկել է 2028 թվականին երկրի նախագահի պաշտոնին հավակնելու հնարավորությունը:

The Washington Post թերթը, վկայակոչելով աղբյուրները, ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցում Հանրապետական կուսակցության հովանավորներին հայտարարել է, որ ցանկանում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին տեսնել որպես բարձրագույն պետական պաշտոնի թեկնածու հաջորդ նախագահական ընտրություններում:

Փիթ Հեգսեթը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ինքը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականի ընտրություններում