Իրադարձային
-ից
-ը
13:55 • 10.10.24Իսրայելի անվտանգության կաբինետն այսօր որոշում կկայացնի Իրանին պատասխանելու վերաբերյալ. CNNԻսրայելի անվտանգության կաբինետը հինգշաբթի որոշում կկայացնի Իրանի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակմանը պատասխանելու վերաբերյալ, CNN-ին ասել է իսրայելցի պաշտոնյան:
13:47 • 10.10.24Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՄարզերում հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում, 14-ին, 15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
13:31 • 10.10.24Նյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆՆախատեսվում է, որ այն տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ «Միջուկային հնգյակի» մեջ են մտնում Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
13:29 • 10.10.24Մենք միշտ էլ հայտնաբերել ենք թմրամիջոցներ, բայց մեր աշխատանքն իդեալական չէ. ԲադասյանՀարցին էլ՝ Ձեզ բավարարո՞ւմ է թալանվածը հետ բերելու տեմպերը, թե՞ կարելի էր ավելի արդյունավետ աշխատել, նա նշեց, որ կարելի է ավելի արդյունավետ աշխատել, բոլորս էլ թերացել ենք:
13:23 • 10.10.24Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՎթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
13:19 • 10.10.24ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվելՀստակեցվում է, որ Յակ-130-ի օդաչուին հաջողվել է ինքնանետվել և հոսպիտալացվել։ Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական խափանումն է։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
12:36 • 10.10.24Կամալա Հարիսն առաջադրվելուց ի վեր հօգուտ իր քարոզարշավի հավաքել է 1 միլիարդ դոլար«Ակնհայտ է, որ Հարիսը բացարձակապես աննախադեպ բան է արել», - ասել է Սառա Բրայները՝ անկուսակցական OpenSecrets խմբի հետազոտական տնօրենը, որը հետևում է ընտրություններում թեկնածուների դրամահավաքներին:
12:17 • 10.10.24Տեղեկություն ունեմ՝ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինչ հատուկ միջոց է կիրառվել, բայց նախաքննական գաղտնիք է. ՄԻՊԵս հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե ՆԳ նախարարության, թե քննչական համապատասխան մարմնի, համարում եմ, որ ճիշտ կլինի որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը, երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ:
11:54 • 10.10.24«Շրջիկ լուրեր կան չէ՞, որ 3-րդ հարցի ճիշտ պատասխանը 4-րդ տարբերակն է». ուսուցիչների ատեստավորումն էլեկտրոնային կանցկացվիՆախարարն էլ հաստատեց՝ այո, սա նշանակում է, որ երբ թղթային տարբերակ էր, մենք պետք է որոշակի թեստեր տպագրեինք և պարզ է, որ սահմանափակ թվով՝ հիմնականում չորս տարբերակով այդ պատասխանները բաշխում էինք և սա նույնպես լրացուցիչ հարցերը կարող էր առաջացնել:
11:47 • 10.10.24Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ամենածանր վիճակներում, անգամ, հայերը չեն կորցրել ինքնությունը, Հայրենիք վերադառնալու և պետություն վերաստեղծելու հույսը. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Շահ Աբասի հայերին բռնագաղթեցնելու ալիքները չեն սահմանափակվել մեկ-երկուսով:
11:26 • 10.10.24Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավարԻսրայելի հարվածն Իրանին կլինի «մահացու, ճշգրիտ և շատ անսպասելի, հայտարարել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Ելույթ ունենալով Իսրայելի պաշտպանության բանակի 9900 հետախուզական ստորաբաժանում՝ Գալանտը նշ
11:25 • 10.10.24ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով. որոշումՍեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ շահառուներից չի պահանջվի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։
10:56 • 10.10.24Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչումՄիքայել Վարդանյանը կառավարում է Մասիսում գործող 3 խոշորագույն ընկերությունները՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Մասիս Տոբակո»-ն ու «Գրանդ Մաստեր»-ը, որոնք ընդհանուր առմամբ ունեն մոտ 3500 աշխատող, նրանց գերակշիռ մասը հենց Մասիսի բնակիչներ են:
10:38 • 10.10.24Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
10:25 • 10.10.24Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստին մահացած են գտել սեփական տանըԱղբյուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 9-ին ֆուտբոլիստին գտել են Աթենքի իր տան լողավազանում։ Հաղորդվել է, որ Բալդոկի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նա հավանաբար մահացել է մի քանի ժամ առաջ։
