Կամալա Հարիսն առաջադրվելուց ի վեր հօգուտ իր քարոզարշավի հավաքել է 1 միլիարդ դոլար

12:36 • 10.10.24

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի քաղաքական թիմը հավաքել է 1 միլիարդ դոլար՝ հուլիսի վերջին Հարիսի՝ պաշտոնապես նախագահական մրցավազք մտնելուց ի վեր, CNN-ին հայտնել են քաջատեղյակ երկու աղբյուրներ:

Աղբյուրը նկատում է, որ Հարիսը հատել է 1 մլրդ դոլարի շեմը չափազանց արագ տեմպերով:

«Ակնհայտ է, որ Հարիսը բացարձակապես աննախադեպ բան է արել», - ասել է ընտրություններում թեկնածուների դրամահավաքներին հետևող անկուսակցական OpenSecrets խմբի հետազոտական տնօրեն Սառա Բրայները:

Նախագահի թեկնածուների շտաբները դրամահավաքի և ծախսերի վերաբերյալ ամբողջական մանրամասներ կհաղորդեն Դաշնային ընտրական հանձնաժողովին այս ամսվա վերջին: