ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել

13:19 • 10.10.24

Կալմիկիայում կործանվել է Յակ-130 ռազմական ուսումնական ինքնաթիռ. վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Էլիստայից 40 կիլոմետր հեռավորության վրա, հայտնում է lenta.ru-ն։

Հստակեցվում է, որ Յակ-130-ի օդաչուին հաջողվել է ինքնանետվել: Նա հոսպիտալացվել է։ Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական խափանումն է։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։