Իրադարձային
-ից
-ը
18:40 • 07.07.24Սիցիլիայում կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը (տեսանյութ)Հաղորդվում է, որ խառնարանում ստրոմբոլյան ակտիվությունն էլ ավելի է ուժեղացել, ինչի հետևանքով ներկայում լավայի ու մոխրի արտանետումներ են տեղի ունենում։ Մոխրի սյուները, ըստ կանխատեսումների, ցրվում են հարավ-արևելյան ուղղությամբ։
17:53 • 07.07.24Շուրջ 1000 հրեա Լիտվայից փոխհատուցում է պահանջել կորցրած անշարժ գույքի համար«Լիտվայի կողմից ստեղծված «Բարի կամքի» հիմնադրամը ստացել է 951 դիմում՝ պետության և նացիստական օկուպացիոն իշխանությունների անօրինական գործողությունների հետևանքով կորցրածի փոխհատուցման պահանջով», - ասված է հաղորդագրության մեջ։
17:34 • 07.07.24Առաջիկա օրերը Հայաստանում անձրևոտ կլինեն. օդի ջերմաստիճանը կնվազիՄայրաքաղաքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
17:02 • 07.07.24Եղեգնաձորի «Եղեգն» ռեստորանում խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով ու վրաերթովՎարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորներին տեղափոխել «Վայոց ձոր» ԲԿ, ինչից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
16:38 • 07.07.24Սենատոր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-ՀՀ գործընկերության ամրապնդմանը․ ԱՄՆ դեսպանություն (տեսանյութ)Հիշեցնենք, որ սենատոր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում էր հուլիս 2-5-ը։
16:15 • 07.07.24Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում երեխաներ էին կnրել․ օգնության են հասել ջրափրկարարներըՀուլիսի 7-ին, ժամը 14։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորել է 3 երեխա։
13:54 • 07.07.24Իսրայելը Գազայում դպրոցի շենքի է հարվածել. զոհվել է 16 պաղեստինցիԱկանատեսները պատմել են, որ հարձակումը տեղի է ունեցել դպրոցի վերին հարկերում, որն օգտագործվում է որպես ապաստարան մոտ 7000 մարդու համար:
12:37 • 07.07.24Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի դիԸստ նախնական վարկածի` նախկին դատախազը նոր գնված ատրճանակով մտել է իր տան սենյակ` զենքը մաքրելու նպատակով: Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին:
11:54 • 07.07.24Երևանում 21-ամյա ՌԴ քաղաքացին, լինելով ոչ սթափ, Mercedes-ով բախվել է ավտոբուսին (լուսանկարներ)Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
11:21 • 07.07.24Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` ՎարդավառըՀայաստանում այսօր՝ հուլիսի 7-ին, նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
11:00 • 07.07.24Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՆշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Գաջիգաբուլի շրջանի Գոբուստան կայանից 32 կմ հարավ՝ 11 կմ խորության վրա։
10:40 • 07.07.24Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչելՈստիկաններն օպերատիվ տեղեկություններ ունեն, թե ենթադրյալ կրակոցներ արձակողը ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից է կրակել, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին մանրամասներ չեն հրապարակվում:
10:22 • 07.07.24Արարատի մարզում ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրաԱրարատի մարզի բնակիչ 73-ամյա Ռուբիկ Կ.-ն իրեն պատկանող «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան շղթայական ամբարձիչով բարձրացրել է և ավտոմեքենայի տակ աշխատանք կատարել, որի ժամանակ էլ շղթան պոկվել է ու ավտոմեքենա ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
21:39 • 06.07.24«Հայաստանի Ամերիկյան համալսարանը ՀԿ-ների ճնշման ներքո չեղարկել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը»․ «Ոսկե Ծիրան»-ի գեղարվեստական ղեկավարԱմերիկյան համալսարանի կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները
20:49 • 06.07.24Մանրամասներ՝ Գորիսում թունավորված ընտանիքի առողջական վիճակի մասինՆախնական տվյալներով` եղել է սննդային թունավորում։ Սննդի մնացորդներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
