Իսրայելը Գազայում դպրոցի շենքի է հարվածել. զոհվել է 16 պաղեստինցի

13:54 • 07.07.24

Առնվազն 16 պաղեստինցի, հիմնականում կանայք և երեխաներ, զոհվել է Գազայի հատվածում ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով. դպրոցը որպես ապաստան էր օգտագործվում 7000 տեղահանվածի համար: Այս մասին, euronews.com-ի փոխանցմամբ, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը:

Ըստ գերատեսչության՝ ավելի քան 75 մարդ վիրավորվել է պաղեստինյան անկլավի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի Ալ-Ջաունի դպրոցի վրա հարձակման հետևանքով։

Ականատեսները պատմել են, որ հարվածը հասցվել է դպրոցի վերին հարկերին: Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետաքննում է հարձակումը: