Սենատոր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-ՀՀ գործընկերության ամրապնդմանը․ ԱՄՆ դեսպանություն (տեսանյութ)

16:38 • 07.07.24

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցն ամփոփող տեսանյութ է հրապարակել:

«Այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը», - գրված է տեսանյութին կից:

Հիշեցնենք, որ սենատոր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում էր հուլիս 2-5-ը։ Այցի շրջանակներում պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։