Իրադարձային
-ից
-ը
09:48 • 24.06.24Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ «Ճանապարհային դեպարտամենտ»Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։
09:40 • 24.06.24Մուսուլմանների՝ դեպի Մեքքա այս տարվա ուխտագնացության ժամանակ զոհվածների թիվը հասել է 1,301-իՆրանց 83%-ը համապատասխան վիզա չի ունեցել, ուստի ստիպված է եղել երկար ճանապարհներ անցնել առանց արևից պատսպարվելու, ինչն էլ հանգեցրել է հյուծվածության և մահվան: Մահացածները թաղվել են Մեքքայում։
09:33 • 24.06.24Մառախուղի պատճառով դեռահասների արշավախումբը մոլորվել էր Ձիթհանից լեռան մոտակայքում․ օգնության են հասել փրկարարներըՓրկարարները Ձիթհանից լեռան մոտակայքում (Մայմեխ լեռ)՝ «Տաք աղբյուրի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերել են արշավախմբի 15 անդամներին, ուղեկցել դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 5 կմ) և տեղափոխել Վանաձոր քաղաք:
08:40 • 24.06.24Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի քաղաքացիական անձ, ահաբեկիչներից 6-ը ոչնչացվել ենՇրջանի ղեկավարը նշել է, որ հունիսի 24-ին,25-ին ու 26-ին Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։
08:12 • 24.06.24ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ էԸստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
07:43 • 24.06.24Երասխ գյուղում մոտ 2000 հակ անասնակեր է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 19։34-ին, մարվել՝ հունիսի 24-ին, ժամը 03։58-ին:
21:58 • 23.06.24Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվելԱյժմ աշխատանքներ են տարվում զինված անձանց որոնելու և վնասազերծելու ուղղությամբ, որոնք կրակել են Մախաչկալայի և Դերբենտի եկեղեցիների և սինագոգի շենքերի վրա։
21:14 • 23.06.24Մասիսում բախվել են «Վազ»-ն ու ավազով բարձված «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել էՎթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։
21:07 • 23.06.24ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի ՀայաստանումՀանդիպման նախօրեին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, նաև որպես Ասիայի նախաձեռնության համանախագահ, Հայաստանի ազգային պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերին։
20:47 • 23.06.24Դաղստանում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու և սինագոգի վրա. ՌԴ ՆԳՆԱրտակարգ դեպք է գրանցվել Ռուսաստանում. փոխհրաձգություն ռուս-աբխազական սահմանին՝ Փսոու գետի մոտ։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել։
20:12 • 23.06.24Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ճանապարհամերձ բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել էՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
19:50 • 23.06.24Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր․ Աշոտ Ղազարյան«Մեր բակ»-ի մեջ էն ամենալավ գույն տվողներից էր, այնքան բաներ էր խոսում, որ սցենարի մեջ չկար, սցենարիստը գալիս էր, ասում էր` էս ինչ ա խոսում, բայց իրոք լավ էր խոսում:
19:05 • 23.06.24Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՕջախը գտնվել է 17 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
18:33 • 23.06.24Նրա կողքին ժամանակն արագ էր անցնում. այս ամենը չեմ կարողանում ընդունել. Հարություն Մովսիսյանը՝ Լալա Մնացականյանի մասինՀիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։
17:10 • 23.06.24Գազայում զոհերի թիվը հասել է 37,598-իԳազայի առողջապահության նախարարությունը նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելցի զինվորականների գործողությունների արդյունքում 47 պաղեստինցի է զոհվել, ևս 121-ը վիրավորվել։
