Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ «Ճանապարհային դեպարտամենտ»

09:48 • 24.06.24

Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։

Հանրությանը հորդորում ենք չանհանգստանալ», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։