Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

19:05 • 23.06.24

Թայվանի արևելյան ափերի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։

Այս մասին հայտնել է կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:27-ին (Երևանի ժամանակով 18:27-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Հուալիեն քաղաքից 18,3 կմ հարավ:

Օջախը գտնվել է 17 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։