Իրադարձային
-ից
-ը
14:02 • 05.06.24Գյումրիի համերգին չներկայանալը եղել է «Տա Լույս» երգչախմբի որոշումը. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)Որևէ կերպ, որևէ պրոցես քաղաքականացնելն անթույլատրելի է: Կարծում եմ՝ պրոցեսի քաղաքականացումը բոլորովին այլ կողմից է եղել, ցավում եմ, որ երեխաներին այդ պրոցեսում դարձրեցին քաղաքական գործիք, ինչն անընդունելի է»,- ասաց նա։
13:47 • 05.06.24Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետից հետո Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարանՀիշեցնեմ, որ կարճ ժամանակում մեզ հաջողվեց երկաթուղային հին կամուրջը վերափոխել տրանսպորտային միջոցների համար կամրջի, որն այսօր արդեն պատրաստ է և ծառայում է նպատակին։
13:38 • 05.06.24Կիրանցում պատրաստ ենք նոր դպրոց կառուցել, եթե բնակիչները հարմար գտնեն. նախարար«Մենք պատրաստ ենք շահագործել նոր դպրոցի այն շենքը, որը կառուցվել է անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկելուց հետո, իսկ եթե տեղի բնակիչների պահանջը կլինի, որ նույնիսկ դրանից հետո հարմար չեն գտնում, որ այդ շենքում դասեր անցկացվի, կկառուցվի նոր դպրոց»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։
13:35 • 05.06.24Աննա Հակոբյանը հունիսմեկյան նվերներ է մատուցել տարբեր մանկատների և զբաղվածության կենտրոնների սաներին (տեսանյութ, լուսանկարներ)Երեխաները վարչապետի տիկնոջը դիմավորել են աղավնի փուչիկներով, ապա դրանք միասին բաց են թողել երկինք` խաղաղության իղձով:
13:30 • 05.06.24Պապիկյանը Բուլղարիայում այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսՍուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին,
13:19 • 05.06.2444-ամյա տղամարդը պարբերաբար տնից գումար է վերցրել ու գաղտնի խաղադրույքներ արել, ապա գողության մասին հաղորդում ներկայացրել ոստիկանությունԿազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
13:02 • 05.06.24ՆԳՆ-ն հերքում է որոշ «ցուցարարներին» հանձնարարականներ տալու մասին տեղեկությունըՍոցցանցում, ինչպես նաև լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»:
12:57 • 05.06.24Ձեր տեղակալը հայհոյել է Բագրատ Սրբազանին, այդ հարցը չե՞ք քննարկել ԿԳՄՍՆ-ում․ Արթուր Խաչատրյանը՝ նախարարին (տեսանյութ)Այն ինչ վկայակոչեցիք, այդ մասին փոխնախարարը տվել է ծավալուն պարզաբանումներ, որոնք հրապարակվել են, ցավում եմ, որ չեք տեսել։ Այն ինչ վկայակոչում եք, ամբողջությամբ սուտ է, որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ։
12:56 • 05.06.24Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար սատարում է կոնգրեսականների ներկայացրած օրենսդրական առաջարկների ընդունմանըՆերկայացված առաջարկների ընդունմանը հասնելու համար՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն իրականացնում է ամերիկահայ համայնքի մոբիլիզացիա և, հանձնախմբի համապատասխան տեղեկատվական հարթակների միջոցով, համայնքային ճնշման ապահովում։
12:43 • 05.06.24Արտաշատում ավտոբուսի վրա աշխատանքներ կատարելիս ամբարձիչը պոկվել է, վարորդը մնացել է ավտոբուսի տակԸստ նախնական տեղեկությունների՝ Հովիկ Հ.-ն տեխսպասարկման աշխատանքներ իրականացնելիս է եղել ավտոբուսում, և ամբարձիչն ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
12:42 • 05.06.24Զինված սիրիացին հարձակվել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատան վրաԴեսպանատան մուտքի մոտ անհայտ անձը հրազեն է կիրառել.Դիվանագիտական առաքելությունը նշում է, որ լիբանանյան բանակի, անվտանգության ուժերի և դեսպանատան պահակախմբի «արագ արձագանքի» շնորհիվ շենքն ու անձնակազմն ապահով են։
12:41 • 05.06.24Հնարավոր է, որ Սնուփ Դոգի համերգը տեղի ունենա օգոստոսին. ԿԳՄՍ նախարար«Ժամկետի հետ կապված երեք առաջարկ պետք է ներկայացնեն։ Մենք կընտրենք ամենանպատակահարմարը այն կազմակերպելու համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
12:34 • 05.06.24Կոնգոյի ԱԳ նախարարը Լավրովին առաջարկել է տուն կառուցել այդ երկրումԿոնգոյի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Կլոդ Գակոսոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին առաջարկել է տուն կառուցել Կոնգոյի Օյո քաղաքում, որտեղ ծնվել է աֆրիկյան երկրի նախագահ Դենիս Սասու Նգեսոն։ Այս միտքը նա հնչեցրել է հունիսի 4-ին Լավրովի համատեղ...
12:33 • 05.06.24Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացու, որոնց թվում կան հայերԸստ հաղորդագրության՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը վերջին երկու ամսվա ընթացքում ձերբակալել է 42 քաղաքացու․ նրանց մի մասը երկրից հեռացել է հոժարակամորեն, մի մասն էլ՝ հարկադրաբար։
11:59 • 05.06.24Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել է իր հետ հեծանիվ վարելու՝ առաջադրելով 4 պայմանԵթե ուզում եք միանալ nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»:
