Իրադարձային
-ից
-ը
21:50 • 17.05.24Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրովԱյս տարվա հունվարից մինչ մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 91 միլիոն 291 հազար խորանարդ մետր ջուր։
20:58 • 17.05.24Փորձաքննությունների բյուրոյի անձնակազմն ընդամենը 1 ձայն է տվել գլխավոր դատախազի տեղակալի ամուսնունԸստ քվեարկության արդյունքների՝ քվեարկությանը մասնակցած 125 աշխատակիցի ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
19:47 • 17.05.24Հայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի ՊապՖրանցիսկոս Պապը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաքելության մեջ:
18:12 • 17.05.24Փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել ռեստորանի աշխատակցուհու դինՄայիսի 17-ին, ժամը 14:55-ին փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են քաղաքացի Ե. Գ.-ի դին (ծնված 1966 թ․) և դուրս բերել գետից:
17:51 • 17.05.24Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըՄեր երկրում համակարգային ամեն բան դադարել է։ Մեր երկրում ամեն համակարգ պետք է կառուցված լինի ճշմարտության վրա։
17:33 • 17.05.24Զելենսկին ստորագրել է բանտարկյալների մոբիլիզացիայի մասին օրենքըՕրենքի համաձայն՝ ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ դիտավորյալ սպանության, բռնաբարության, սեռական բռնության համար դատապարտվածները չեն կարող մոբիլիզացվել։ Նաև չեն կարող մոբիլիզացվել նրանք, ովքեր պատիժներ են ստացել ազգային անվտանգության հիմունքների դեմ ուղղված...
17:30 • 17.05.24Ժաննա Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում ընդգծել են մշակութային համագործակցության նպաստըՀայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը:
17:14 • 17.05.24Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու մասին հարցին:
16:49 • 17.05.24Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարանԺնևի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին
16:31 • 17.05.24«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱյսօր արդեն հեղինակավոր ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները:
14:59 • 17.05.24Համագյուղացուս հետ անձնական զրույցում ընդամենը ասել եմ՝ երանի բոլոր հարցերը փողոց փակելով լուծվեին․ Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի միջադեպի մասինՆազարյանն ասաց, որ չի ցանկանում շատ խոսել այս միջադեպի մասին՝ միայն ավելացնելով, որ իր սերն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր երեկվանից անդրադարձել են այս թեմային։
14:28 • 17.05.24Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային«Առանձնահատուկ օր. համալրում Զեմեսսարձեի (Լատվիայի կամավորական աշխարհազոր) 13-րդ հետևակային գումարտակում, երդումը տրված է»,- գրել է նա X-ում:
14:23 • 17.05.24ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին«Միացյալ Նահանգներն աջակցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարևոր աշխատանքին Հայաստանում մարդու իրավունքների մշտադիտարկման և պաշտպանության ուղղությամբ։
14:18 • 17.05.24Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)Թունյանը նշեց, թե Շարժումն ընթանում է, մարդիկ իրենց տեսակետն են արտահայտում, անհնազանդության ակցիաներ են անում։
13:51 • 17.05.24Լուկաշենկոն այցելել է օկուպացված ՇուշիՆա և Ալիևն ուսումնասիրել են Շուշիի բնակելի թաղամասերից մեկը: Հաղորդվում է նաև, որ Բելառուսի նախագահը քաղաքին նվիրել է բելառուսական տրակտորային տեխնիկա։
