Համագյուղացուս հետ անձնական զրույցում ընդամենը ասել եմ՝ երանի բոլոր հարցերը փողոց փակելով լուծվեին․ Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի միջադեպի մասին

14:59 • 17.05.24

Երեկ Կիրանցում շատ տհաճ բան եղավ, ցանկալի էր, որ չլիներ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով երեկ իր ու լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին։

Հարցին՝ ինչի՞ց հետո է սկսվել միջադեպը, պատգամավորն ասաց․

«Ես ընդամենը մեկուկես րոպեով իջել եմ մեքենայից, տեսել եմ իմ համագյուղացիներին, չէի հասցրել մի քանի բառ փոխանակել ու երբ Գոհարիկը՝ ի համագյուղացիներին, ասաց՝ ճի՞շտ ենք արել, որ փողոցը փակել ենք, ասացի երանի բոլոր հարցերը կարողանայինք ճաապարհ փակելով լուծել։ Այդ անձնական զրույցից հետո սկսեցին ասել, թե Գեղամ Նազարյանը պահանջում է ժողովրդից բացել ճանապարհը ու դրանից հետո սկսվեց այդ տհաճ միջադեպը»։

Նազարյանն ասաց, որ չի ցանկանում շատ խոսել այս միջադեպի մասին՝ միայն ավելացնելով, որ իր սերն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր երեկվանից անդրադարձել են այս թեմային։

«Իմ սերն եմ փոխանցում, գրկում եմ ու համբուրում եմ բոլորին»,- ասաց պատգամավորը։