Փորձաքննությունների բյուրոյի անձնակազմն ընդամենը 1 ձայն է տվել գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն

20:58 • 17.05.24

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում այսօր՝ մայիսի 17-ին կազմակերպության գիտական և գիտատեխնիակական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովում կայացավ տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուների նախնական քննարկում և տնօրենի թեկնածուների վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկություն:

Այս մասին Tert.am- ին հայտնեցին փորձաքննությունների ազգային բյուրոյից:

Ըստ քվեարկության արդյունքների՝ քվեարկությանը մասնակցած 125 աշխատակցի ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

1) 121 /մեկ հարյուր քսանմեկ/ կողմ Արգամ Նորայրի Հովսեփյանի թեկնածությանը,

2) 1/մեկ/ կողմ Գարիկ Գրավիկի Աղաբեկյանի թեկնածությանը,

3) 1/մեկ/ կողմ Գևորգ Աշոտի Մարգարյանի թեկնածությանը,

4) բոլորին դեմ՝ 2 /երկու/:

Նշենք, որ 1 ձայն ստացած Գևորգ Մարգարյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն է: