Իրադարձային
-ից
-ը
17:27 • 13.04.24ԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժածՆշվում է, որ տուժած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Երկու տրանսպորտային միջոցներն էլ վնասված են։
16:57 • 13.04.24Վանաձորում սպորտային կոշիկի մեջ թաքնված կարիճը խայթել է 16-ամյա աղջկանՀարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ:
16:44 • 13.04.24Իրանի ԻՀՊԿ-ն իսրայելցի գործարարի ընկերությանը պատկանող պորտուգալական լցանավ է գրավելՄիացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաստատել է կոնտեյներային նավի առգրավման փաստը:
16:32 • 13.04.24Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի. Բագրատ Սրբազանը՝ Ոսկեպարում ակցիայի մասնակիցներինՀնչում է ազգային երգ ու երաժշտություն։ Հավաքվածները պարում են քոչարի ու յարխուշտա։ Երգում են Արթուր Խաչենցն ու Արսեն Գրիգորյանը` Մրոն։
16:20 • 13.04.24Ղազախստանը ջրհեղեղների պատճառով չեղարկել է Աստանայի միջազգային ֆորումըԿասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ միջոցառմանը հրավիրված մասնակիցները ըմբռնումով կվերաբերվեն այս որոշմանը։ Նշվում է, որ Աստանայի միջազգային ֆորումը աշխատանքը կվերսկսի 2025 թվականին։
16:09 • 13.04.24Արմեն Ղազարյանն ընտրվել է CDCJ միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամCDCJ-MIG-ի առաջին հանդիպումը տեղի կունենա առցանց 2024 թ․ մայիսի 2-րդ կեսին:
15:51 • 13.04.24Իսրայելը պատրաստ է պատասխանել, եթե Իրանը սրի իրավիճակը. Իսրայելի բանակի խոսնակ«Իրանը կբախվի հետևանքների հետ՝ իրավիճակի հետագա սրման գնալու որոշման համար։ Իսրայելը գտնվում է ռազմական դրության մեջ: Մենք նույնպես պատրաստ են պատասխանել»,- ասել է պաշտոնյան:
15:08 • 13.04.24Ես չէի սպասում, որ մենք կես ժամում կհասնենք այնտեղ. Նիկոլ Փաշինյանը՝ «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային և ճանապարհային ցանցի մասինՀանդիպմանը քննարկվել են նաև այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները:
14:33 • 13.04.24Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համարՎթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող՝ Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան:
14:22 • 13.04.24Այս կարգի նվաստացումը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանը, այն պետական քաղաքականության արդյունք է․ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունԱկամայից մտաբերում ես ՀՀ այն չորս դիրքապահներին, ովքեր մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցիների կողմից առանց որևէ ափսոսանքի, զղջման գնդակահարվեցին մեր իսկ դիրքերում, խաղաղ ծառայություն իրականացնելիս։
14:05 • 13.04.24Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի․ ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրևՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ:
14:00 • 13.04.24Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կան զոհեր ու վիրավորներՆահանգի շտապօգնության ծառայությունը հայտնում է, որ առնվազն յոթ մարդ արյունահոսող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ ինը ամսական երեխա։
13:42 • 13.04.24Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովը սրտամկանի սուր ինֆարկտով հոսպիտալացվել էՀաղորդվում է, որ արտիստը երեք ժամ տևած սրտի վիրահատության է ենթարկվել:
13:28 • 13.04.24Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասինՄենք չունենք ԱԱԾ, մենք ունենք Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկող, մենք ունենք Ալիևի հրահանգները կատարող հաստատություն։
13:19 • 13.04.24ՄԻՊ-ը Տավուշի մարզում հանդիպումներ է ունեցել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ (լուսանկարներ)Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում` Տավուշի մարզային ստորաբաժանումը, շարունակում է մշտադիտարկումն ու աշխատանքները սահմանամերձ բնակավայրում:
