Իրադարձային
-ից
-ը
13:06 • 13.04.24ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի․ ՓաշինյանՆրա խոսքով՝ առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի:
12:46 • 13.04.2436 կգ ոսկու ու մի քանի մլրդ դրամի հափշտակության գործով կասկածյալներից մեկը հայտնաբերվել է, գտնվել է գողոնի մի մասը (լուսանկարներ, տեսանյութ)Իրականացվել է հատուկ օպերացիա, ինչից հետո Արարատի վարչական տարածքում ոստիկանների ու պարեկների տեսադաշտում է հայտնվել կասկածելի «Mercedes Vito»-ն, որի բեռնախցիկում հայտնաբերվել է գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։
12:20 • 13.04.24Սուրեն Պապիկյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են նախօրեին վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներին (լուսանկարներ)Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն:
11:48 • 13.04.24Տիբեթում երկրաշարժ է տեղի ունեցելՍտորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
11:27 • 13.04.24Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ․ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով կժամանի ԵրևանՆերկա փուլում Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրվում են բաց քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության դինամիկ աճով, մշակութային և հումանիտար շփումների համակողմանի զարգացմամբ։
10:48 • 13.04.24Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են 2024 թ. առաջին եռամսյակի աշխատանքները. տրվել են հանձնարարականներՌազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։
10:32 • 13.04.24Իշխանությունն իր ողջ էությամբ մշտապես գործել և գործում է հակաբանակային տրամաբանության մեջ․ Տիգրան ԱբրահամյանԻնձ, միգուցե, մեղադրեն անհիմն լավատեսության մեջ, բայց ես հույս ունեմ, որ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանի համար ուղղված ուղերձ էր, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը հետագայում կկարճվի, այլ ելքը կհամարեմ Սահմանապահ զորքերի և բանակի բարոյալքմանն ուղղված գործողություն:
10:13 • 13.04.24Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնումՀայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել դիրքը փոխելու ժամանակ։
09:51 • 13.04.24Մեր վշտակցությունն ենք բերում Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին. Ամենայն Հայոց ԿաթողիկոսՇուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներ մեր զավակներին՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանին և զորակցությունը Հայոց բանակին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին։
09:47 • 13.04.24Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆԱյս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
09:22 • 13.04.24ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:57 • 12.04.24Վթարի հետևանքով մահացած բոլոր զինծառայողները ժամկետայիններ էինԱրեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։
23:03 • 12.04.24ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարից զոհված զինծառայողների անուններըՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել:
22:22 • 12.04.24Կյանքից հեռացել է իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլին2013 թվականի հունիսի 18-ին նա ստացել էր Պատվավոր Վարպետի դիպլոմ Domus Academy–ի կողմից Միլանում։
22:06 • 12.04.24Թուրքիայում ճոպանուղու խցիկը պոկվել է ու ընկել բարձրությունից․ կա 1 զոհ, 7 վիրավորԴեպքը տեղի է ունեցել Անթալիայի արևմուտքում գտնվող Կոնյաալթիի լողափից դեպի լեռ տանող հատվածում։
