Իրադարձային
-ից
-ը
12:58 • 29.01.24Հունվարի 30-ից մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներովՄամիկոնյանց - Վրացական, Ֆանարջյան - Սարկավագ, Այվազովսկու - Տիտոգրադյան, Աթոյան - Այվազովսկի փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:
12:49 • 29.01.24Ուկրաինայում պաշտոնյաները բանակի համար 100,000 արկի գնումից գրեթե 40 մլն դոլար են յուրացրել (լուսանկարներ)Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկել է պաշտպանության նախարարության պաշտոնյաների և «Լվովի Արսենալ» ընկերության ղեկավարներին: Ըստ քննիչների՝ նրանք գրեթե մեկուկես միլիարդ գրիվնա (39,6 միլիոն դոլար) են գողացել արկերի գնման գործարքից։ Այս մասին հայտնում է Страна.ua-ն:
12:43 • 29.01.24Թափառող շունը հարձակվել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակցի վրաՊարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ վաղ առավոտյան, և վիրավորը աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունում՝ որպես մաքրուհի և նա աշխատանքներ կատարելի է եղել, երբ թափառող շունը հարձակվել է նրա վրա:
12:31 • 29.01.24Ռուսաստանի ԿԸՀ-ն Պուտինին գրանցել է որպես նախագահական ընտրությունների թեկնածուՌուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների թեկնածու, հայտնում է ՏԱՍՍըՀիշեցնենք, որ Դաշնային խորհուրդը ՌԴ նախագահական
12:18 • 29.01.24Հայկական կողմը շահագրգռված է Իրանի հետ ջրամբարաշինության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու շուրջ․ ՏԿԵ փոխնախարարը՝ Իրանի դեսպանինՏերտերյանը նշել է, որ տարիների ընթացքում ՀՀ մարզերի և Իրանի նահանգների միջև սերտ համագործակցություն է եղել և այժմ էլ այդ համագործակցությունը ներառված է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների օրակարգում։
12:09 • 29.01.24Ֆրանսիացի ֆերմերները ծրագրում են տրակտորներով «պաշարել» ՓարիզըՆախատեսվում է, որ ակցիան կտևի առնվազն հինգ օր: Այս ֆոնին Ֆրանսիայի ՆԳՆ-ն ուժեղացրել է անվտանգության միջոցները և կարգուկանոն պահպանելու համար ներգրավել 15 հազար ոստիկանի։
11:59 • 29.01.24«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը նոր տնօրեն ունիԵրևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
11:38 • 29.01.24Ինքնասպանության 9 փորձ, 56 ՃՏՊ, տրանսպորտային միջոցների արգելափակման 112 դեպք․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթըԵղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 112 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 275 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 183 տրանսպորտային միջոց:
11:29 • 29.01.24Մեր գործունեության հարկային բեռի ավելացումը խնդրահարույց է և անընդունելի. Փաստաբանների պալատՆախագծով հարկման դաշտում իրավաբանական օգնության տրամադրելուն ուղղված իրավապաշտպան փաստաբանական գործունեությունը հավասարեցվում է խաղատների, շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի, գործունեության հետ:
11:03 • 29.01.2410։50-ի դրությամբ Աշտարակի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղումՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
11:02 • 29.01.24Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ԱՄՆ USS Lewis B. Puller նավի վրաԵմենի «Անսար Ալլահ» հուսիներ ապստամբական շարժման անդամներն Ադենի ծոցում հրթիռային հարձակում են գործել ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Lewis B Puller նավի վրա Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մաս
10:53 • 29.01.24Էկվադորում ոչնչացրել են 21,5 տոննա կոկաինԷկվադորում ոչնչացրել են 21,5 տոննա կոկաին՝ թմրանյութը խառնելով թափոնների հետ, հայտնում է Newsruն Ոստիկանությունը մանրամասնել է, որ թմրանյութի ուտիլիզացման համար օգտագործվել է ինկապսուլյացիայի մեթոդը հանցագործներ
10:43 • 29.01.24Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօրվանից կշահագործվիԳիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 513-ը՝ երեք վագոնանի, 1351-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 452550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 429460 ուղևոր։ Կատարողականը 94,9 % է:
10:31 • 29.01.24Բոլոր պատասխանատուներին կպատժենք մեր ընտրած ժամանակին և ձևով. Բայդենը Հորդանանում ԱՄՆ բազայի հարձակման համար մեղադրել է Իրանին. Թեհրանը պնդում է, որ կապ չունիԵրկուշաբթի վաղ առավոտյան IRNA պետական լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է, որ Թեհրանը որևէ առնչություն ունի հարձակմանը:
10:30 • 29.01.24Թենիսի կորտերը «Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում ենք կառուցելու․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)Քաղաքապետին նաև տեղեկացրին, որ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերը թենիսի կորտեր կառուցելու համար համապատասխան տարածքներ են ներկայացրել։ Քննարկումները, սակայն դեռ ընթանում են նաև մյուս վարչական շրջաններում։
