Իրադարձային
-ից
-ը
19:56 • 09.01.24Բլինկենը հայտարարել է պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտության մասինԲլինկենը Նեթանյահուի հետ քննարկել է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակելուն ուղղված ջանքերը և Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը:
19:37 • 09.01.24Ի՞նչ անել երեխայի սուր շնչառական վարակի դեպքում․ ԱՆ ջերմիջեցման կանոններ է հրապարակելՀիշե՛ք` բալիկի առաջին օգնականն առողջության առաջնային պահպանման օղակի` պոլիկլինիկայի մանկաբույժն է, ուստի, եթե երեխան ունի ախտանշաններ, դիմե՛ք բժշկին
19:29 • 09.01.24Վաղարշապատ-Երևան ճանապարհին Chevrolet-ում հրդեհ է բռնկվելԸստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
19:19 • 09.01.24Երևանի քաղաքապետարանին մատակարարվող 30 նոր ավտոբուսն այս պահին Փոթիի նավահանգիստ են տեղափոխվում (տեսանյութ)Երևանի քաղաքպետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ չինական կողմի հետ պայմանավորվածությունների արդյունքում, առանց հավելավճարի 2024-ի հունվարի վերջին Երևան կներկրվի ևս 30 Ժոնգտոնգ ավտոբուս:
18:51 • 09.01.24Հայտնի են 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերըՔննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:
18:40 • 09.01.24Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդներ է գերազանցումԱյս երևույթը կազդի ոչ միայն մոլորակի միջին ջերմաստիճանի, այլեւ տեղումների օրինաչափության վրա։
17:42 • 09.01.24Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը«Մենք կրկնում ենք մեր նախորդ հայտարարության կոչը՝ պաշտպանելու հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը և հարգելու նրա բնակիչների կամքը, որոնք շարունակում են դիմադրել իրենց հողերի բռնի յուրացմանը»,- ասված է ինստիտուտի հայտարարության մեջ:
17:34 • 09.01.24Ֆինլանդիան չի պատրաստվում բացել Ռուսաստանի սահմանին գտնվող անցակետերըՀիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի վերջին Ֆինլանդիան խզեց ՌԴ-ի հետ սահմանային համագործակցության պայմանագիրը։
17:15 • 09.01.24Հունաստանի ԱԳ նախարարը կայցելի ՀայաստանՀունվարի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ մամուլի ասուլիսը:
17:08 • 09.01.24Ուժգին քամու հետևանքով Գորիսում վնասվել են տանիքներ (լուսանկարներ)Գորիսի համայնքապետարանում ստեղծված համապատասխան հանձնաժողովն այցելել է դեպքի վայրեր, արձանագրել ավերածությունները. այժմ հաշվարկվում են վնասի չափերը
17:01 • 09.01.24ՔԿ-ում ձևավորվել է Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունՆշված ստորաբաժանումը, որը գործելու է անմիջապես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համակարգման ներքո, ներառում է 4 վարչություն։
16:25 • 09.01.24ՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնի արտահանման փորձը (լուսանկարներ, տեսանյութ)Արտահանվող ապրանքների նկատմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն։
16:18 • 09.01.24Պետությունը պատրաստ է աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում. ԿԳՄՍ նախարարԿԳՄՍ նախարարը, կարևորելով բազմափորձ ուսուցիչների վաստակն ու ներդրումը կրթական համակարգում, շեշտել է, որ դեռևս 2010 թվականին «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է բարձրագույն կրթության պահանջ բոլոր ուսուցիչների համար:
16:10 • 09.01.24Մոսկվայի մարզում ՀՀ 29-ամյա քաղաքացին ավտոկայանատեղիում սպանել է 44-ամյա հայրենակցին (տեսանյութ)Մոսկվայի մարզի ոստիկանները փնտրում են ՀՀ 29ամյա քաղաքացուն, որը Նիգինսկ քաղաքի ավտոկայանատեղիում սպանել է իր 44ամյա հայրենակցին։ Նա կրակել է տղամարդու վրա և անհետացել անհայտ ուղղությամբ։Ինչպես հայտնի է դարձել mkr
15:38 • 09.01.24ԵԱՏՄ երկրներում փոխադարձ կճանաչվեն գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերըՀամաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Այն ստորագրվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով:
