Իրադարձային
-ից
-ը
22:52 • 18.12.23Հրդեհ՝ Վերին Գետաշեն գյուղում․ այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերըՊարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վերին Գետաշեն գյուղի Բ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 40 քմ)։
22:42 • 18.12.23Սպիտակ տունն անխուսափելի չի համարում Գազայում նոր հրադադարի սահմանման և գերիների փոխանակման հնարավորությունը«Մենք շարունակում ենք քրտնաջան աշխատել մեկ այլ գործարքի հասնելու ուղղությամբ, որը, իհարկե, կուղեկցվի հերթական հումանիտար դադարով և, հուսանք, հավելյալ մարդասիրական աջակցությամբ», - ասել է Քիրբին:
22:28 • 18.12.23ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը․ հայտնի է՝ ինչ է այն ներառում«Ուկրաինայի դեմ ՌԴ-ի շարունակվող ագրեսիվ պատերազմի պատճառով խորհուրդն այսօր ընդունեց տնտեսական և անհատական սահմանափակումների 12-րդ փաթեթը», - ասված է հայտարարության մեջ։
22:06 • 18.12.23Լոռիում վթարի ենթարկված ավտոբուսը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին էր տեղափոխում․ Վանաձորի ԲԿ-ից մանրամասներ են հայտնել տուժածների վիճակի մասինԲոլոր տուժածները ստացել են առաջին բուժօգնություն, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ:
21:43 • 18.12.23Դիվանագիտության դերը՝ որպես անվտանգության ապահովման կոմպոնենտ, ավելի է մեծանում և այս կիրառական գործառույթի վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք. Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ թվում՝ արտաքին քաղաքական որոշումները պետք է սերտորեն փոխկապակցված լինեն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահերի հետ, և ակնհայտորեն այդ որոշումները պետք է բխեն Հայաստանի պետական շահերից:
21:37 • 18.12.23Քննարկվել է Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումըՌաջ Ջոշուա Թոմասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սինգապուրը եւ Հայաստանն ունեն շատ լավ հարաբերություններ: Հյուրը համաձայնել է, որ անհրաժեշտ է զարգացնել բարեկամական խմբերի միջեւ գործակցությունը:
21:10 • 18.12.23Արարատ Միրզոյանն ու Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջՆախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ մոտեցումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին:
20:55 • 18.12.23ՀՀ-ում ԵՄ դիտորդների թվի ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը վերահսկելու համար. առաքելության ղեկավար Մարկուս ՌիտերԱռաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություններ իրականացնել տեղում:
20:54 • 18.12.23Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Iveco»-ն․ կա զոհՊարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Զ․ Հ․, ծնված 1966 թ.) և «Iveco» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Գ․ Ս․-ն տեղում մահացել է։
20:37 • 18.12.23Կիկե Ֆլորեսը գլխավորել է Սևիլիան. պաշտոնականՖլորեսն առավել հայտնի է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ իր աշխատանքով, որի հետ 2010 թվականին հաղթել է Եվրոպա լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Մասնագետն աշխատել է նաև «Ուոթֆորդի» հետ: Ֆլորեսի վերջին ակումբը եղել է «Խետաֆեն», որտեղից նա հեռացվել է 2023 թվականի ապրիլին։
20:31 • 18.12.23Լոռիում բախվել են ПАЗ ավտոբուսն ու Mercedes-ը. կան վիրավորներПАЗ ավտոբուսը հաշվառված է Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հաշվեկշռում և վիրավորները նշված ֆաբրիկայի աշխատակիցներ են։
20:27 • 18.12.23Չինաստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԶոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
20:25 • 18.12.23Արթիկի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
20:16 • 18.12.23Նիկոլ Փաշինյանը Գիլբերտ Հունգբոյի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ կառավարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունըՀանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել սոցիալական արդարության, զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների ու քայլերի շուրջ:
20:11 • 18.12.23ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ. ԱՄՆ պաշտպանության նախարարՊենտագոնի ղեկավարը հավելել է, որ Մերձավոր Արևելքում «Իրանի հետ կապված ուժերի» աճող հարձակումները սպառնում են տարածաշրջանի բնակչությանը և մեծացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն ընդլայնելու վտանգը։
