Իրադարձային
-ից
-ը
22:53 • 12.12.23Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը 8 օրով կգործուղվի ՈւկրաինաՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը դեկտեմբերի 12-20-ը կգործուղվի Ուկրաինա
22:43 • 12.12.23Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար«Սահմանափակումները մտցվել են ձյան և բքի պատճառով, տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է»,-ասվում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
22:13 • 12.12.23ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ գլխավոր քատուղարի օգնականը մտքեր են փոխանակել Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալՎահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ հանձնառությունները: Հանդիպմանը քննարկվել են ԼՂ էթնիկ զտման հետևանքով Հայաստան բռնի տեղահանված 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցեր։
22:00 • 12.12.23ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է հաստատել Ուկրաինային օգնության տրամադրումն առանց Կիևի կողմից հստակ ռազմավարության«Մեզ անհրաժեշտ է հստակ ձևակերպված ռազմավարություն, որը թույլ կտա Ուկրաինային հաղթել, և մինչ այժմ պատասխանները բավարար չեն եղել։ Դրանք մեզ չեն տվել այն հստակությունն ու մանրամասները, որը մենք կրկին ու կրկին խնդրել ենք», - ասել է նա լրագրողների հետ զրույցում։
21:28 • 12.12.23Դեկտեմբերին Սիսիանում ծառեր են ծաղկել. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել։
20:48 • 12.12.23ՌԴ ՊՆ-ն հաստատել է ԼՂ-ում զրահափոխադրիչի վթարի հետևանքով ռուս խաղաղապահի մահվան լուրըԸստ հաղորդագրության՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի ԲՏՌ-82-ը դուրս է եկել լեռնային ճանապարհից, ինչի հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին ծանրության և ծանր վնասվածքներ։
20:33 • 12.12.23Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը«Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
20:11 • 12.12.23Այն իշխանությունը, որն այսպիսի թեթևությամբ է խոսում Արցախի ադրբեջшնական պատկանելիության մասին, նույն վերաբերմունքն ունի նաև ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան ԱբրահամյանՆույնը վերաբերվում է աշխարհի ցանկացած կետում ապրող այն հայերի մասին, ովքեր Արցախը մեր հայրենիքի մի հատվածն են համարում և գիտակցում են մեր հետ տեղի ունեցած մեծ ողբերգության ծանր հետևանքները:
19:59 • 12.12.23Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 18,4 հազարը, վիրավորներինը՝ 50 հազարը«Գազայի հատվածում ագրեսիայի սկզբից ի վեր 18,412 մարդ է զոհվել, ավելի քան 50 հազարը՝ վիրավորվել»,- ասել է ալ-Կուդրան «Ալ-Աքսա» հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։
19:47 • 12.12.23ՀՀ-ն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամՀայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
19:41 • 12.12.23ԼՂ-ից տեղահանված 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է դպրոցներում. ԿԳՄՍ փոխնարարարԻնչ վերաբերում է Երևանում աշխատանք փնտրող ուսուցիչներին, ապա Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նրանք աշխատանքի կարող են անցնել ընդհանուր ընթացակարգով՝ մասնակցելով մրցույթի:
19:31 • 12.12.23ԵՄ-ն նախատեսում է քրեական պատասխանատվություն սահմանել պատժամիջոցների խախտման համարԸստ նախատեսվող հրահանգի՝ նրանք, ովքեր կխախտեն կամ խուսափեն ԵՄ պատժամիջոցներից, պատասխանատվության կենթարկվեն։
19:28 • 12.12.23Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումներըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա հայեցակարգի նախագծում կատարված փոփոխությունները, համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները:
18:52 • 12.12.23Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի ՀայաստանԴեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնանի համատեղ մամուլի ասուլիսը:
18:23 • 12.12.23Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել․ արտադրական գործունեությունը կասեցվել էՈչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
