Իրադարձային
-ից
-ը
18:52 • 04.12.23Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ՀՀ ԱԳՆՍահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։
18:47 • 04.12.23Իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա ԵրնջակյանըԿարգալույծ հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով:
18:30 • 04.12.23Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Սուրեն ԲաբայանըՀոգեհանգստի և հուղարկավորության մանրամասների մասին կհաղորդվի լրացուցիչ։
18:22 • 04.12.23ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծըՄինասյանի ներկայացրած հայտարարության քննարկումը հետաձգվեց 2 ամսով, իսկ հետո 3 կողմ, 7 դեմ ձայնով մերժվեց նախագիծը։
18:08 • 04.12.23Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում էԱյցի շրջանակներում նախատեսված է Շ.Իրանիի հանդիպումը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ
17:57 • 04.12.23Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվելՊաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
17:41 • 04.12.23Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունՍակայն որևէ կոչ ու մեղադրանք ի զորու չեղավ հեռացնել բարբարոս ադրբեջանական ջարդարար ձեռքը համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթական երևույթի՝ խաչքարի համակարգային ու նպատակադիր ոչնչացումից։
17:35 • 04.12.23Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը«Rizz» խոսակցական լեզվով նշանակում է «ոճ, հմայք կամ գրավչություն»։ Այն «խարիզմա» բառի կրճատված տարբերակն է և ակտիվորեն օգտագործվում է անգլիախոս երիտասարդների կողմից սոցիալական ցանցերում։
17:33 • 04.12.23Լոռիում կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Տնտեսավարողի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
16:57 • 04.12.23Միխայիլ Բոյարսկին դուրս է գրվել հիվանդանոցիցԱնցած երեքշաբթի` նոյեմբերի 28-ին, արտիստի որդին՝ Սերգեյ Բոյարսկին, հայտնել էր, որ հայրը սրտի կաթված է տարել, բայց արդեն լավ է զգում և գտնվում է սովորական հիվանդասենյակում։
16:41 • 04.12.23Կիմ Չեն Ընը կանանց կոչ է արել հնարավորինս շատ երեխաներ ունենալ «հանուն կուսակցության, հեղափոխության և երկրի»Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Մայրերի հինգերորդ ազգային հավաքի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել երկրում ծնելիության անկման կապակցությամբ, գրում է kommersantruն՝ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալո
16:38 • 04.12.23Երևանում ապամոնտաժվել է ավելի քան 640 ինքնակամ տեղադրված գովազդԸստ վարչական շրջանների՝ ինքնակամ տեղադրված գովազդի ամենամեծ թվով ապամոնտաժումները կատարվել են Քանաքեռ-Զեյթունում՝ 143, Դավթաշենում՝ 90, Մալաթիա-Սեբաստիայում 76, Նոր-Նորքում՝ 74, Շենգավիթում՝ 65, Աջափնյակում՝ 51, Կենտրոնում՝ 50
16:37 • 04.12.23«Դիլիջան» ազգային պարկի տարածքի հրդեհը դեռ մարված չէ (տեսանյութ)Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։
16:35 • 04.12.23ՀՀ–ն ԵԱՏՄ-ում աշխատավարձերի ամենաբարձր աճն է գրանցել 2023–ի հունվար-սեպտեմբերինՀայաստանում աշխատավարձերի իրական (գնաճից մաքրված) աճը կազմել է 13,4%, Ղրղզստանում՝ 10,7%, Բելառուսում՝ 10,1%, Ռուսաստանում՝ 7,4% և Ղազախստանում՝ 0,9%:
16:12 • 04.12.23Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության հետ չհամագործակցելու, սպասելիքները չարդարացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԴատա-իրավական համակարգը, տարատեսակ քննիչ հանձնաժողովներն ու քաղաքական իշխանությունը հարցի տեխնիկական, քաղաքական, և քարոզչական փաթեթավորումն են ապահովում, որի նպատակը պատասխանատվության սեփական չափաբաժնից խուսափելն է:
