Իրադարձային
-ից
-ը
23:19 • 04.12.23Ադրբեջանի` խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից․ Էդմոն ՄարուքյանՀիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
22:58 • 04.12.23Գազայի հատվածում բջջային կապն ու ինտերնետը կրկին ամբողջությամբ անջատվել ենԱվելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ ցանցի հիմնական տարրերի վնասման հետևանքով հեռահաղորդակցության բոլոր միջոցներն անջատվել են Գազա քաղաքում և Գազայի հատվածի հյուսիսային մասում։
22:40 • 04.12.23Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է․ Տոյվո ԿլաարՀիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչ հետևանքով մահացել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
22:27 • 04.12.23Պուտինը ներառվել է Time ամսագրի «Տարվա մարդ» կոչման հավակնորդների շարքումՀաղթողի անունը հայտնի կդառնա չորեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին։
22:05 • 04.12.23Առինջի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի. նախնական տեղեկություններով՝ նա ընկել է բարձրությունից․ Shamshyan.comԸստ նախնական տեղեկությունների՝ վերջինս, իրենց տան երկրորդ հարկից դեպի առաջին հարկ իջնող աստիճանները շփոթելով արդեն իսկ գործող աստիճանները քանդված աստիճանների հետ, անզգուշությամբ վայր է ընկել և տեղում մահացել:
21:49 • 04.12.23Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՄԻՊՄԻՊ-ը մասնակցել է «Կանայք սեռական բռնության մասին. ընկալումներ, փորձառություն» և «Սեռական ոտնձգությունը ուսումնական հաստատություններում» թեմաներով հետազոտությունների շնորհանդեսին։
21:42 • 04.12.23Բայրամովը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստինԱյցի ընթացքում նախատեսվում են Բայրամովի ելույթը և երկկողմ հանդիպումների անցկացում։
21:36 • 04.12.23Գազայում ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը գերազանցել է 110-ըԱվելի վաղ հայտարարվել էր 108 աշխատակցի մահվան մասին:
20:39 • 04.12.23Կաթողիկոսը Եվրախորհրդարանի պատգամավորի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցըԶրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության շուրջ ստեղծված իրադարձություններին։
20:33 • 04.12.23Շատ զանգվածային վայրագություններ հնարավոր կլիներ կանխել, եթե հայտնաբերվեին վաղ նախազգուշացման ազդանշաններ․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԻԽ հանդիպմանը (տեսանյութ)Հայաստանը ջերմորեն ողջունում է Ցեղասպանության կանխարգելման միջնստաշրջանային հանդիպման մասնակիցներին և բանախոսներին և իր երախտագիտությունն է հայտնում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին այսօրվա նիստը կազմակերպելու համար։
20:16 • 04.12.23Ալավերդու ավագանու 27 անդամից 14-ը համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել․ Գևորգ ՊապոյանՇաբաթներ առաջ էլ Ավագանու բոլորովին այլ 9 անդամներ էին, այս անգամ արդեն «Ապրելու երկիր» խմբակցությունից, նախաձեռնել անվստահության հարցը, սակայն նիստը չկայացավ։
20:04 • 04.12.23«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունըԱյս հաղորդագրությունը մի շարք կարևորագույն շեշտեր է պարունակում։ Նախ՝ դրանում հստակորեն արձանագրված է այն հայատյաց ռասիստական քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ տիրապետում է Ադրբեջանում և արտահայտվում է հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությամբ։
19:39 • 04.12.23Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանըԻր սերն ու օրհնությունը փոխանցելով պատվիրակության անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Արցախից բռնի տեղահանված հայորդիների աջակցությանն ուղղված ջանքերի համար։
19:10 • 04.12.23«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում ենՏեղանքի առանձնահատկություններից և բարդությունից ելնելով հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ծառայողները։
18:56 • 04.12.23Հրդեհ Լեռնանցք գյուղում. այրվել է ավտոտնակում կայանած «Opel Zafira»-նՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Թումանյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետ ծառայող տնակում (մոտ 18 քմ) և հարակից ավտոտնակում (մոտ 25 քմ):
