Իրադարձային
-ից
-ը
00:23 • 28.11.23Մոսկվայի և Սանկտ Պետերբուգի օդանավակայաններում ձնաբքի պատճառով ավելի քան 70 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել (տեսանյութ)Աղբյուրի տեղեկություններով՝ ուղևորներն արդեն ավելի քան չորս ժամ է՝ սպասում են ինքնաթիռներում։ Հաղորդվում է, որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատթարացել է, և կնոջը բուժօգնություն է ցուցաբերվել։
00:07 • 28.11.23Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ հրադադարից հետո մարտերն ավելի ինտենսիվ ու մասշտաբային են լինելուԻսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն օգտագործելու է զինադադարը վերախմբավորվելու և հանգստանալու համար։
23:49 • 27.11.23ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռյազանի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի խոցման մասինԱյսօր՝ Մոսկվայի ժամանակով 21։30-ի սահմաններում (Երևանյան ժամանակով՝ 22։30) կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու փորձը:
23:16 • 27.11.23Երևանում 30-ամյա տղամարդը բենզին է լցրել վրան և ինքնահրկիզվել. նա տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն․ Shamshyan.comԲժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել տուժածին, ապա տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն:
22:43 • 27.11.23Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ փաստահավաք առաքելությանն է ներկայացրել ԼՂ–ից տեղահանվածների կարիքներըԶրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը:
22:30 • 27.11.23«Զանգ» շարժման անդամներին բերման ենթարկելու դեպքի առնչությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնի բաժինՏեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։
22:15 • 27.11.23Գևորգ Գորգիսյանի փոխարեն Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ է դարձել Դավիթ ԽաժակյանըՆիստի ընթացքում առաջադրվեց Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվեց միաձայն:
22:10 • 27.11.23Հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ մաքուր ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատվածՆոյեմբերի 26-ին մեր մարդասիրական օգնության շարասյունները հասան Գազայի հյուսիսային շրջաններ: ՄԱԿ-ի գործակալությունները և Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը առաքեցին պատրաստի սնունդ, վրաններ, ջուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ:
21:44 • 27.11.23Գազայի հատվածում մարդասիրական hրադադարը կերկարաձգվի ևս երկու օրով․ Կատարի ԱԳՆԻսրայելական լրատվամիջոցներն իրենց հերթին փոխանցում են, որ Իսրայելը պատրաստ է երկարաձգել Գազայում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև կեսգիշեր փոխանցի 20 պատանդի անուն, որոնք պետք է ազատ արձակվեն։
21:19 • 27.11.23Մ-2 միջպետական ճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում ձյան տեղումներ ենՍպասարկող ընկերության կողմից կատարվում է ճանապարհի մշակում աղավազային խառնուրդով։
20:48 • 27.11.23Ադրբեջանը Շուշիի ևս մեկ գերեզմանատուն է վնասել. Caucasus Heritage Watch (լուսանկարներ)Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք
20:36 • 27.11.23Ոստիկանները բերման ենթարկեցին «Զանգ» շարժման մի քանի անդամի, այդ թվում՝ շարժման նախաձեռնող խմբի անդամ Միքայել ՆահապետյանինՔաղաքացիները վրանը բացած իրազեկման ակցիա էին իրականացնում, մինչդեռ ոստիկանությունը պահանջում էր քայլել իրենց նախանշած ուղղությամբ և դուրս չգալ ճանապարհի երթևեկոլի հատված։
20:16 • 27.11.23Սև ծովի փոթորկից տուժել է նաև Բաթումին. հեղեղվել են քաղաքի փողոցներըԱկանատեսները սոցցանցերում կադրեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են ալիքները հասնում մոտակա բակերը՝ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Վնասվել են նաև Քոբուլեթիի ենթակառուցվածքները: Սկսել են վերականգնման աշխատանքները։
20:12 • 27.11.23«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական տղա․ Shamshyan.comՈստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ մեկ ամսական Գոռ Մ.-ն է։
19:48 • 27.11.23Թալինի, Սևանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սպիտակի, Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրևՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
