Իրադարձային
-ից
-ը
00:36 • 18.11.23Կրեմլում տեղյակ չեն՝ կմասնակցի՞ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, թե ոչ«Առայժմ չգիտենք, բոլորը հրավիրված են։ Հայկական կողմը շատ լավ գիտի, որ բոլորը հրավիրված են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
00:16 • 18.11.23Իսարայելի ձեռքում մի քանի անգամ շատ պատանդ կա, քան ՀԱՄԱՍ-ի մոտ․ ԷրդողանՆշենք, որ ուրբաթ՝ նոյեմբերի 17-ին Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ ներկա պահի դրությամբ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։
23:54 • 17.11.23Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկերից մեկի մոտ և հափշտակել շուրջ 300 մլն ռուբլի․ կա տուժած (տեսանյութ)Նախնական տվյալներով՝ բանկի մոտակայքում հանցագործներն ավտոմեքենայով մոտեցել են շուրջ 300 մլն ռուբլի տեղափոխող աշխատակիցներին, կրակ բացել, այնուհետև հափշտակել գումարը։ Այս պահին իրավապահները փնտրում են նրանց։
23:40 • 17.11.23ԱՀԿ ղեկավարը ՄԱԿ-ին կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատվածՆրա համոզմամբ՝ Գազայի հատվածում ճգնաժամը լուրջ փորձություն է աշխարհում խաղաղությունն ամրապնդելու համար ստեղծված կազմակերպության՝ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների համար:
23:24 • 17.11.2344-օրյայում հաղթանակը միայն Ադրբեջանինը չէր, այն ունի «փայատերեր», նրանք իրենց «փայն» են ուզում, որը կարող է լինել «Զանգեզուրի միջանցքը»․ Էդմոն ՄարուքյանՆրա խոսքով՝ այստեղ հայկական կողմը մեծ անելիքներ ունենք, որպեսզի Ալիևն իրապես այդ խնդիրներն ունենա, այլ ոչ թե ստացվի, որ այդ ամենը «մարսվել» է։
22:53 • 17.11.23Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)Ֆիլմի պրոդյուսերներն են՝ աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնդաիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը և Թոդ Դուգլաս Միլլերը:
22:36 • 17.11.23Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողությունԿոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալներին շնորհեց պատվո բարձր շքանշանները:
22:20 • 17.11.23Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Ford Transit»-ը բախվել է կայանած «DAF»-ին. կա տուժածՓրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
22:13 • 17.11.23«Ես հավատում եմ, որ այդ մարդիկ ուզում են լավը, հավատում եմ՝ ուզում են լավ մշակույթը ճանաչել». Տաթև Հովակիմյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասինԴերասանուհին նշել է՝ որոնք էին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դրդապատճառները:
21:12 • 17.11.23«Իմ գիտակից կյանքում չեմ հանդիպել Արարատ Միրզոյանի պես ԱԳ նախարարի». Տաթև Հովակիմյան (տեսանյութ)Հաղորդավարուհու հարցին՝ արդյո՞ք համամիտ է իշխող կուսակցության քաղաքականության հետ դերասանուհին նշել է՝ այո:
20:40 • 17.11.23Արարատի մարզում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա հեծանվորդին. տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ Shamshyan.comՎարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։
20:29 • 17.11.23Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին. Բորել«Յուրաքանչյուր նոր երկրի անդամակցումը մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»,-նշել է նա։
20:25 • 17.11.23Երևանցու անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է. Տիգրան Ավինյանը նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ է հանձնել վթարայինների բնակիչներին (տեսանյութ)Ընդամենը ամիսներ առաջ խնդրահարույց հասցեներ այցելած Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել էր. տասնամյակների խնդիրը կլուծվի:
20:05 • 17.11.23Ֆրանկոֆոն ընտանիքի արժեքները կրելը հոգեհարազատ է մեր հասարակությանը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Զեյնա Մինային և կարևորել Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտին առնչվող հարցերը քննարկելու հնարավորությունը:
19:58 • 17.11.23Իսրայելցի զինվորականները լրագրողներին թույլ չեն տվել զննել Գազայի հյուսիսում գտնվող հիվանդանոցըԼրագրողներին թույլատրվել է տեսնել «Ալ-Շիֆա» հսկայական համալիրի միայն մի մասը: Զինվորականները թույլ չեն տվել լրագրողներին շրջել հիվանդանոցում, տեսնել հաստատությունում մնացած անձնակազմին կամ հիվանդներին, հարցազրույց վերցնել նրանցից։
