Իրադարձային
-ից
-ը
14:37 • 18.11.23Երևանում 38-ամյա մեղադրյալը փախել է դատարանի դահլիճիցԱղբյուրի փոխանցմամբ՝ նա դատարան էր եկել՝ իր նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը փոխարինվելու համար և դատավորի կողմից վճիռը հրապարակելուց հետո դատարանի դահլիճից դուրս է եկել և դիմել փախուստի:
14:26 • 18.11.23Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն նրանք երկու ամիս է՝ չեն արձագանքում․ Հաջիևը«Մենք հավատում ենք, որ սա պատմական հնարավորություն է՝ վերջ դնելու երկու երկրների միջև հակադրությանն ու թշնամությանը և կայուն խաղաղություն ստեղծելու այն 5 սկզբունքների հիման վրա, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին»,- նշել է Հաջիևը։
14:12 • 18.11.23ՀՀ ԱԺ-ն երաշխավորել է ադրբեջանական պատվիրակության անվտանգությունը, բայց նրանք չեն եկել. Սարգիս ԽանդանյանՊատգամավորի խոսքով՝ այն պատվիրակությունները, որոնք չեն մասնակցել՝ Թուրքիան, Ադրբեջանը, և Ռուսաստանը, պարզաբանումներ չեն ներկայացրել:
13:46 • 18.11.23Ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ«Ես ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ՝ ամրապնդված Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայությամբ»,- գրել է ԱԳ նախարարը։
13:23 • 18.11.23Զորավիգ ենք Երուսաղեմի հայության և պատրիարքության հազարամյա իրավունքների պաշտպանությանը. Հայ դատի կենտրոնական խորհուրդԵրուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի հարցը մտել է նոր փուլ, ինչը Երուսաղեմի Հայոց պատրիարքության բնորոշումով «ամենամեծ գոյաբանական սպառնալիքն» է պատրիարքության 16-դարյա պատմության մեջ։
13:10 • 18.11.23Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար մուտք է գործել Գազայի հատվածԱղբյուրի տեղեկատվությամբ՝ 12 բեռնատար տեղ է հասցրել սննդամթերք, 10-ը՝ բժշկական սարքավորումներ, մյուսները ջուր և և ժամանակավոր տեղավորման սարքավորումներ։
13:02 • 18.11.23ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտումըՆշելով, որ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են և վկայակոչելով Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների էթնիկ զտումները, Վանդեր Փլաթսը հարցրել է երեք թեկնածուներին, թե ինչպե՞ս են նրանք ապահովելու, որ քրիստոնեության այս հիմ ամրոցը պահպանվի։
12:28 • 18.11.23Երևանում կրակոցներ են հնչել․ բերման է ենթարկվել ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ «Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողը»․ Shamshyan.comԺամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վաչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել:
12:02 • 18.11.23Կառավարությունը տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՆախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:
11:51 • 18.11.23Իսրայելի ՊԲ-ն Գազայի «Ալ-Շիֆա» հիվանդանոցում գտնվողներին մեկ ժամ է տվել տարհանման համարՅուրաքանչյուրը, ով փորձում է լքել հիվանդանոցը, անմիջապես բերման է ենթարկվում, իսկ իսրայելցի զինվորականները պարբերաբար խուզարկություններ ու հարցաքննություններ են անցկացնում։
11:26 • 18.11.23Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը (լուսանկարներ)Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։
11:13 • 18.11.23ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են Գորիսի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունըՆախարարությունից հայտնել են նաև, որ վերանորոգման աշխատանքների արժեքների և ժամկետների մասին տեղեկատվությունը կարող են տրամադրել ուսումնասիրություններն ավարտելուց հետո։
10:55 • 18.11.23Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բահրեյն«Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք գործընկերների հետ»,- գրել է Բադալյանը։
10:23 • 18.11.23Չի բացառվում, որ առաջիկայում ԱՀ ԱԺ նիստ գումարվի, բայց առայժմ հստակ որոշում չկա«Խոսակցություններ են, կոնկրետ չեմ կարող ասել՝ դա կլինի, թե չի լինի, կամ կլինի ընդհանրապես: Ուզում եմ ասել՝ հստակություն դեռ չկա»,- նշեց ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը:
01:15 • 18.11.23Մինչ ՀԱՊԿ գագաթնաժողովը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի նախատեսվում․ Պեսկով«Առայժմ ոչ։ Սակայն բուն գագաթնաժողովը ևս դեռ չի կայացել։ Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի գնալու»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։
