Իրադարձային
-ից
-ը
19:32 • 17.11.23Դատարանը վերացրեց 20-ամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը․ Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ Լևոն ՔոչարյանՆա Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից է, ով զրկվել էր իր տնից 44-օրյա պատերազմի արդյուքնում և բռնի տեղահանվել, սովորում է երաժշտական քոլեջում:
19:22 • 17.11.23ՀՀ ՄԻՊ-ը, ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարն այցելել են ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր կացարան (լուսանկարներ, տեսանյութ)Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Այցերը կրում են շարունակական բնույթ:
18:59 • 17.11.23ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Գլոբալ Հարավի ձայնը» արտաքին գործերի նախարարների 2-րդ առցանց գագաթնաժողովինՆախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք խաչմերուկում որպես միացնող հանգույց հանդիսանալու Հայաստանի հանձնառությանը և, որպես խաղաղության օրակարգի բաղադրիչ, կարևորել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
18:50 • 17.11.23Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքըԱդրբեջանը պարտավոր է ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։
18:13 • 17.11.23Մյանմայում 11 մարդ է զոհվել զինվորականների կողմից դպրոցի ռմբակոծության պատճառովՄյանմայում զինված խմբերը պայքարում են զինվորական խունտայի դեմ, որն ընտրված կառավարությունից 2021 թվականին խլեց իշխանությունը։ Չին նահանգը խունտայի դեմ դիմադրության հենակետն է։
17:13 • 17.11.23Ռաքել Դինքը մեկնաբանել է ամուսնուն սպանողի ազատ արձակման լուրըՀրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 16 տարի ազատազրկումից հետո ազատ է արձակվել՝ բանտում ցուցաբերած «լավ վարքագծի» համար:
16:52 • 17.11.23Ժաննա Անդրեասյանը հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ-ում տուժած քաղաքացունՆախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։
16:40 • 17.11.23Զելենսկին նախազգուշացրել է, որ ՌԴ-ն Ուկրաինայում նոր «Մայդան» է նախապատրաստումՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Մոսկվան ձգտում է պառակտում մտցնել ուկրաինական հասարակության մեջ՝ ստեղծելով ներքին «քաոս» և ի վերջո նախագահին իշխանությունից հեռացնելով Այս մասին գրո
16:33 • 17.11.23Առանց ծնողական խնամքի մնացած արցախցի երեխաները ՀՀ-ում խնամակալ կունենանՏաթևիկ Ստեփանյանը նաև ասաց, որ ԼՂ–ից բռնագաղթած 83 տարեց բնակվում է սոցապնախարարության 6 խնամքի հաստատությունում։
16:23 • 17.11.23Ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս հավաքած ուսուցիչների դրույքաչափը կդառնա 200,000 դրամԱյս կարգավորման շնորհիվ ատեստավորման արդյունքով առարկայական իմացության բարձր ցուցանիշ արձանագրած մասնագետը շահադրդված կլինի մնալ համակարգում, կրթել ավելի շատ թվով սովորողների:
15:48 • 17.11.23Ադրբեջանում առաջարկել են Ալիևին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելԱդրբեջանում առաջարկել են երկրի նախագահ Իլհամ Ալիևին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի «Առաջարկում եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրել նախագահ Իլհամ Ալիևին», հայտարարել է Ադրբեջանի
15:39 • 17.11.23Անհամբեր սպասում եմ Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը. Կորեայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահինՀանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափին, խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ տեղի ունեցած արդյունավետ շփումներին:
15:37 • 17.11.23Իրանը կանի այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի օգնի ՀԱՄԱՍ-ին Իսրայելի դեմ պատերազմում. ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարԻրանը կանի «այն ամենը, ինչ անհրաժեշտ է», որպեսզի օգնի ՀԱՄԱՍին Իսրայելի հետ պատերազմում, այս մասին ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ստ
15:27 • 17.11.23ՀՀ-ում բենզինի գինը համեմատել ՌԴ-ի, կամ Բելառուսի հետ տեղին չէ․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղին չի համարում Հայաստանում բենզինի գինը համեմատել ՌԴի, կամ Բելառուսի հետ։ Նա Tertamի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանում ներքին շուկայում բենզինի գնի
15:24 • 17.11.23ԱՄՆ դեսպանը ցավակցել է ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով ողբերգական մահվան կապակցությամբԱվելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։
