Իրադարձային
-ից
-ը
09:02 • 17.10.23Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժի օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։ Բնակավայրերում այն չի զգացվել։
00:52 • 17.10.23Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բելգիա-Շվեդիա խաղը դադարեցվել է և մնացել անավարտԱհաբեկչության լուրն իմանալուց հետո շվեդ ֆուտբոլիստները որոշել են դուրս չգալ խաղադաշտ: Մինչ խաղի դադարեցվելը հաշիվը 1-1 էր:
00:36 • 17.10.23Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած անձը տեսագրություն է հրապարակել՝ հայտնելով «Իսլամական պետության» անդամ լինելու մասին (տեսանյութ)Ոստիկանության տվյալներով՝ հարձակվող դեպքի վայր է ժամանել մոպեդով, նրա հագին նարնջագույն բաճկոն է եղել։ Հնարավոր է՝ տղամարդը կրակ է բացել Կալաշնիկովի ինքնաձիգից։
00:19 • 17.10.23Նեթանյահուի և Բլինկերի հանդիպման ժամանակ օդային տագնապի ազդանշան է հնչել, նրանք ապաստանել են բունկերումՆշենք, որ սա ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցն է Իսրայել` ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո։
23:43 • 16.10.23Արագածոտնի մարզում բախվել են Toyota Camry-ն ու քարով բարձված Зил-ը. վթարի հետևանքով երեխա է զոհվել․ Shamshyan.comՎթարի հետևանքով Зил-ի վրա բարձված քարերը թափվել ու ամբողջությամբ փակել են ճանապարհի երթևեկելի գոտին: Зил-ի գազաբալոնը պոկվել և շպրտվել է:
23:18 • 16.10.23Բրյուսելում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ երևանյան ժամանակով 21։00-ի սահմաններում։ Նշվում է, որ զոհերը Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համազգեստով են եղել։
23:00 • 16.10.23Եվրահանձնաժողովը մեկնարկում է «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողությունը․ բայց ինչո՞ւ հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի շրջափակման ժամանակ․ Տիգրան ԱբրահամյանԵս, իհարկե, դեմ չեմ Գազայի խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների պաշտպանությանը և ինչ տեղի է ունենում վերջին օրերին, պարզապես մարդկային ողբերգություն է` երկուստեք հարյուրավոր զոհեր կանանց և երեխաների շրջանում:
22:23 • 16.10.23Ես ոչ մի տեղ չեմ գնում․ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալԽոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին՝ նա հայտարարել է, որ վրդովված է և կարծում է, որ դատավորները պետք է ամաչեն նման վճիռ կայացնելու համար։
22:08 • 16.10.23Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով և ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ․ Լիլիթ Գալստյանը երկու դրվագով հանցшգործության մասին հաղորդում է ներկայացրելՀակարիի կամրջից գրեթե ուղիղ Հ1-ի տաղավարում հայտնված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա՝ Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։
21:57 • 16.10.23Ռուս խաղաղապահները ժամանակավոր դիտակետ են ապամոնտաժել ԼՂ-ում․ առ այսօր ապամոնտաժվել է 8 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետՌուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
21:49 • 16.10.23Եվրամիությունը նախատեսում է մարդասիրական օգնություն տրամադրել ԳազայինԵվրամիությունը նախատեսում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «ԵՄն այժմ սկսում է մարդասիրական օդ
21:31 • 16.10.23Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Մանուկյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գևորգ Մանուկյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
21:24 • 16.10.23Ցավում եմ, որ ձեր հայրենասիրությունն ուղղվում է սխալ նպատակներով, եթե այդքան ուժ ու եռանդ ունեք, միայն ուրախ կլինենք, որ դառնաք ՀՀ քաղաքացիներ․ Կանադայում ՀՀ դեսպանը՝ ցուցարարներինԵս ցավում եմ, որ ձեր ամբողջ հայրենասիրությունն ուղղվում է սխալ նպատակներով, ցավում եմ, որ մեր երիտասարդությունն այս մտայնությանն է՝ դիմելով Կանադայում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ցույց անող երիտասարդներին ասել է դեսպան Անահ
21:18 • 16.10.23Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ՍտրասբուրգՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես կգա Եվրախորհրդարանում։
20:48 • 16.10.23Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան է տեղափոխվել 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ (տեսանյութ)Նախնական տվյալներով՝ մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, սակայն ինչ-ինչ պատճառներով չվերթին ներկայացել և մեկնել են 149-ը:
