Իրադարձային
-ից
-ը
11:35 • 14.10.23Սոչիի ափերի մոտ ուկրաինական երկու անօդաչու է խոցվել (տեսանյութ)Միջադեպը տեղի է ունեցել ժամը 07։10-ի սահմաններում։ Հրապարակված կադրերում երևում է, որ խոցված անօդաչուները ծովն են ընկել։ Հաղորդվում է, որ ԱԹՍ-ների խոցման հետևանքով որևէ մեկը չի տուժել։
11:13 • 14.10.23Ֆրանսիան 1 մլն եվրո է հատկացրել Պարենի համաշխարհային ծրագրին` Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համարՖրանսիան 1 մլն եվրոյի ներդրում է արել` նախատեսված ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին:
10:49 • 14.10.23Պետդեպի արձագանքը Politico-ի՝ առաջիկայում Ադրբեջանի՝ Հայաստան հնարավոր ներխուժմшն մասին հրապարակմանըՄիացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տեւական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները:
00:24 • 14.10.23Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով 1990 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 614 երեխա«Գազայի հատվածում Իսրայելի շարունակական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 1990-ի, զոհերի թվում կա 614 երեխա և 370 կին։ Վիրավորում է ստացել 7696 մարդ», - ասված է հաղորդագրության մեջ։
00:15 • 14.10.23Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը․ կան տուժածներՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Պ․-ն, ուղևորներ Ա․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Վ․ Զ․-ն (ծնված 2006 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
00:07 • 14.10.23Գազայի հատվածի առողջապահական համակարգը կոլապսի շեմին է․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՆրա խոսքով՝ Գազայի հատվածի հարավում հիվանդանոցները գերծանրաբեռնված են և չեն կարող հյուսիսից հազարավոր բուժառուներ ընդունել, իսկ 1 միլիոն մարդու տեղաշարժը դեպի հարավ խիստ վտանգավոր է, որոշ դեպքերում` անհնարին։
22:59 • 13.10.23Ռուս խաղաղապահները ևս մի դիտակետ են ապամոնտաժել ԼՂ-ում․ առ այսօր ապամոնտաժվել է 8 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետՌուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
22:45 • 13.10.23Շղթայական ավտովթար Մաշտոցի պողոտայում․ վնասվել է 6 ավտոմեքենա, այդ թվում ոստիկանական Renault Logan-ը․ Shamshyan.comԲոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ավտոմեքենաներից Mercedes-ը, Toyota-ներն ու Renault Logan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել:
22:24 • 13.10.23Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար Իսրայելից «կանաչ լույս» է հարկավոր․ ԴյուժարիկՊատասխանելով հարցին, թե ինչ է հարկավոր մարդասիրական միջանցքների բացման համար, Դյուժարիկը նշել է, որ սպասում են Իսրայելի համաձայնությանը։
21:47 • 13.10.23Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչների հետՀանդիպմանը քննարկվել են Պաղեստինում և Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մտքեր են փոխանակվել մի շարք առանցքային հարցերի շուրջ:
21:37 • 13.10.23Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակըՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության համերաշխության մթնոլորտի լիարժեք պահպանության համար:
21:27 • 13.10.23Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշան է շնորհել Արարատ ՄիրզոյանինՇեշտվել է պահպանվող հումանիտար խնդիրների, ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքների հասցեագրամ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային դերակատարների գործուն ներգրավածության և գործողությունների կարևորությունը:
21:23 • 13.10.23Միայն խաղաղ բանակցությունները կարող են լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Չինաստանի ԱԳ նախարարՆրա խոսքով ՝ Չինաստանը և ԵՄ-ն պետք է համատեղ պայմաններ ստեղծեն ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորման համար և նպաստեն Եվրոպայում խաղաղության և կայունության վերադարձին:
21:10 • 13.10.23ՄԻՊ-ը պաշտպանության փոխնախարարի և Անդրանիկ Քոչարյանի հետ քննարկել է բանակում ինքնասպանության, մահվան դեպքերըՄասնակիցները հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել են ոլորտին վերաբերող համակարգային հարցերը: Տեղի է ունեցել խորհրդի նիստի աշխատանքների ամփոփում եւ հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակություն։
20:48 • 13.10.23Ռուս խաղաղապահները պաշտոնապես պետք է ԼՂ-ում մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր․ Պուտին«Պաշտոնապես մեր խաղաղապահներն այնտեղ են մինչև 2025 թվականի նոյեմբեր, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության մեջ պետք է որոշենք և լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք անելու առաջիկայում։ Դա բանակցությունների ընթացքում մենք կորոշենք», - ասել Է Պուտինը։
