Իրադարձային
-ից
-ը
23:51 • 09.10.23ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Լիբանանի հարվածներին պատասխանում է հրետանային կրակովԱվելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ Լիբանանի տարածքից մի շարք հարվածներ են արձանագրվել։
23:35 • 09.10.23Հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը․ ՊՆԴեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
23:06 • 09.10.23Արցախում տեղի ունեցածի սցենարը գրվել է Ռուսաստանում՝ Էրդողանի ու Պուտինի հանդիպման ժամանակ․ Գարո ՓայլանըՆրա խոսքով՝ Ռուսաստանն ու Պուտինը չեն ցանկանում, որ Հարավային Կովկասում ժողովրդավարական պետություն գոյություն ունենա, քանի որ այն կարող է օրինակ լինել այլ պետությունների համար, ինչը վտանգավոր է ռուսական վարչակազմի համար։
22:52 • 09.10.23«Ո՞ւր գնանք, տուն չկա»․ համարակալված մահճակալներ ու հարյուրավոր արցախցիներ՝ Արտաշատի մարզադպրոցում․ Factor.am«Եկանք, տուն չճարեցինք, բերեցին մեզ այստեղ: Ո՞ւր գնանք, ասա տեսնեմ, հասարակ ժողովուրդը մեղավո՞ր է, որ էսպես արեցին»,- հոգոց հանելով ասում է տիկին Ասյան:
22:25 • 09.10.23ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել հումանիտար մուտք ապահովել Գազայի հատվածՆրա խոսքով՝ շտապ անհրաժեշտ են բժշկական սարքավորումներ, սնունդ, վառելիք և այլ մարդասիրական պարագաներ, ինչպես նաև հումանիտար անձնակազմի հասանելիություն:
22:21 • 09.10.23Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ ՎիստրչիլինՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:
22:15 • 09.10.23Ռուս խաղաղապահները մասնակցում են ԼՂ-ում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին (տեսանյութ)Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի առաքելությունը կրկին ժամանել էր Արցախ։ Պատվիրակությունն անցել էր Ակնայով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։
21:48 • 09.10.23Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ՝ կոչ անելով դադարեցնել Պաղեստինի հետ հшկամարտությունըՆա նաև ընդգծել է, որ Թուրքիան կուժեղացնի ջանքերը՝ դադարեցնելու հակամարտությունը և ապահովելու կայուն խաղաղություն։
21:39 • 09.10.23ՀԱՄԱՍ-ը սպառնացել է մահապատժի ենթարկել պատանդներին ի պատասխան Իսրայելի կողմից բնակելի շենքերի ու խաղաղ բնակիչների ռմբակոծմանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադների ներկայացուցիչ Աբու Ուբայդան հայտարարել է, որ ի պատասխան բնակելի շենքերի վրա Իսրայելի հարձակումների շարժումը մահապատժի է ենթարկելու պատանդ իսրայելցիներին։
21:18 • 09.10.23Փլուզում Լճաշեն գյուղում. փլատակներում մնացած քաղաքացու վիճակը կայուն ծանր էՀոկտեմբերի 9-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում փլուզվել է տան պատը. քաղաքացին մնացել է փլատակների տակ:
21:05 • 09.10.23Բայդենը, Մակրոնը, Շոլցը և Սունակը կքննարկեն Իսրայելում լարված իրավիճակն ու հետագա գործողություններըԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միակարծիք են, որ դա տարածաշրջանում չպետք է վերածվի հրդեհի, ուստի այս իրավիճակում ոչ ոք չպետք է շարունակի խրախուսել ահաբեկչությունը:
21:04 • 09.10.23Ռուս խաղաղապահները 25 պահակակետ են տեղակայում ԼՂ ԶՈւ-ի կողմից հանձնված զինամթերքի, զենքի և ռազմական տեխնիկայի պահեստների պահպանության համարՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից 25 պահակակետ է տեղակայվում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից հանձնված զինամթերքի, զենքի և ռազմական տեխնիկայի պահեստների պահպանության համար:
21:03 • 09.10.23Իսրայելում ծավալված գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել, ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան․ ԱԳՆԻսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45):
20:37 • 09.10.23Սեպտեմբերյան ագրեսիшյի ժամանակ զինծառայողների անհատական գործողությունների հետաքննության արդյունքում նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, մեղադրանք է առաջադրվել 17 զինծառայողի․ ՔյարամյանՔննությամբ հիմնավորվել է, որ միայն սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը խոցել է 150-ից ավելի քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տներ, դպրոցներ, տրանսպորտային միջոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն։
20:17 • 09.10.23Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ՀՀ ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց առնչվող մի շարք հարցերՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին
