Իրադարձային
-ից
-ը
14:46 • 28.10.23Կարագանդայի հանքում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 32-իՀիշեցնենք, որ հանքում տեղի ունեցած վթարի մասին հոկտեմբերի 28-ի առավոտյան հայտնել է Ղազախստանի Կարագանդայի շրջանի վարչակազմի ղեկավար Էրմագանբեթ Բուլեկպաևը։
14:36 • 28.10.23Արցախի պետական ապարատի աշխատակիցների մի մասը ստացել է աշխատավարձ․ Մետաքսե ՀակոբյանԿառավարության անդամները և աշխատակիցները, պատգամավորներն, ինչպես նաև ուսուցիչները ստացել են աշխատավարձ։ Շատ մեծ տարբերությամբ են աշխատավարձը վճարել, բայց փոխանցումներն արվել են։
14:27 • 28.10.23Իսրայելը խոստացել է թույլատրել լրացուցիչ հումանիտար բեռների մուտքը ԳազաՄենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը Գազայի այն քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են հարավ։ Այսօր մենք թույլ կտանք մտնել սննդով, խմելու ջրով և դեղորայքով բեռնված լրացուցիչ բեռնատարներ:
13:58 • 28.10.23Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է լինի կին. Նիկոլ Փաշինյանը կոչ է արել կանանց ակտիվորեն մասնակցել ընդունելությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը շնորհավորել է նե
13:47 • 28.10.23Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, հոկտեմբերի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
13:32 • 28.10.23Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը․ Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք մերժում են հրադադարի կոչով ՄԱԿ-ի բանաձևըՔոենի խոսքով ՝ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող:
13:25 • 28.10.23Արցախցիների ներուժը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել՝ համալրելով ՀՀ աշխատաշուկան արժեքավոր կադրերով․ Արամ Փախչանյան (տեսանյութ)Փախչանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե որպես մարտահրավեր, այլև հնարավորություն՝ Հայաստանի աշխատաշուկան արժեքավոր կադրերով համալրելու առումով։
13:19 • 28.10.23Ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ. վարչապետն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոցԴպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 630 աշակերտի համար, ներկայումս այստեղ սովորում է 597 աշակերտ։
13:08 • 28.10.23ԱՄՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Լիբանանից«Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս Լիբանանում ԱՄՆ քաղաքացիներին այժմ հեռանալ, քանի դեռ հասանելի են կոմերցիոն չվերթները՝ անվտանգության հետ կապված անկանխատեսելի իրավիճակի պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:
12:58 • 28.10.23Լյուիսթոնում հրաձգություն իրականացրած տղամարդն ինքնասպանություն է գործել․ լրատվամիջոցներ«Իշխանությունները հայտնաբերել են Մենում կրակոցների իրականացրած կասկածյալ Ռոբերտ Քարդի դին»,- ասված է հրապարակման մեջ, որում նշվում է, որ Քարդը մահացել է ինքն իրենց հասցրած վնասվածքից։
12:35 • 28.10.23Պարեկային ոստիկանության հիմնադրման համար ծախսվել է 29 մլրդ դրամ, որից 6 մլրդը տրամադրվել է ԱՄՆ-ի կողմից, 3 մլրդը` Եվրամիության․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետը շնորհավորել է Արարատի մարզի բնակիչներին՝ Պարեկային ոստիկանության նորամուտի առիթով և հույս հայտնել, որ ծառայության աշխատանքին զուգընթաց նրանք իրենց ավելի պաշտպանված կզգան։
12:20 • 28.10.23Աջակցելով՝ արցախահայությանը․ արտահերթ կազմակերպված Career City Fest-ն արդեն իրականություն է (տեսանյութ)Հոկտեմբերի 26-ին Մերիդիան էքսպո կենտրոնում 70-ից ավելի ընկերություններ, կրթական հաստատություններ և կազմակերպություններ ներկայացրեցին իրենց ազատ հաստիքները և աջակցության ծրագրերը։
12:03 • 28.10.23Ափսոսանք ենք հայտնում, որ Արցախն ազատագրած սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շնորհիվ քաղաքական կարիերա անող նրա եղբայրը վերածվել է ՔՊ խոսափողի․ Հայկ ՄարությանՄենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք առաջնորդվում արտաքին որևէ «ուժամետ» լինելու տրամաբանությամբ, մեր գլխավոր նպատակն է՝ ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանի արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքին հասնելը։
11:44 • 28.10.23Կարագանդայի հանքում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը գերազանցել է 20-ըՀանքում տեղի ունեցած վթարի մասին հոկտեմբերի 28-ի առավոտյան հայտնել է Ղազախստանի Կարագանդայի շրջանի վարչակազմի ղեկավար Էրմագանբեթ Բուլեկպաևը։ Ավելի ուշ Tengrinews.kz-ը հաղորդել է, որ նախնական տվյալներով միջադեպի պատճառ կարող էր դառնալ հանքագազի պայթյունը։
11:32 • 28.10.23Արտակարգ դեպք՝ Արցախում․ վարկային կազմակերության «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը ՀՀ է տեղափոխել բանկում գրավադրված 12 պարկ ոսկին և հայտնել, որ եվրոներն ու դրամները թողել է այնտեղ․ Shamshyan.comԱղբյուրի հաղորդմամբ՝ արդեն հոկտեմբերի 2-ին, նա այդ ամենը հանձնել է ընկերությանը, սակայն տեղեկացրել է նաև, որ դրամապահոցում եղել է եվրո և ՀՀ դրամ, սակայն այն չի վերցրել, թողել է այնտեղ, մտածելով, որ գումարի տեղափոխումը հնարավոր է խնդիրներ առաջացնի:
