Իրադարձային
-ից
-ը
20:32 • 06.10.23Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆՀամաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ:
20:26 • 06.10.23ԼՂ-ից ժամանածների թվի փոփոխություն չի եղել․ նրանց 99,2 տոկոսն արդեն հաշվառվել էԲաղդասարյանի խոսքով՝ բանկային հաշիվների բացման գործընթացն ինտենսիվորեն շարունակվում է, իսկ այն մարդիկ ովքեր ունեին բանկային քարտեր, արդեն իսկ ստացել են Կառավարությունից տրամադրվող 100,000-ական դրամները։
20:14 • 06.10.23Հայաստանը չի մասնակցում Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններինՀԱՊԿ անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները տևելու են մեկ շաբաթ:
19:46 • 06.10.23Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստըՆիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը և ներկայացված առաջարկությունները, դրանց հիման վրա լրամշակել և վերջնական տեսքի բերել ծրագրերի նախագծերը:
19:36 • 06.10.23ՌԴ ՊՆ-ն Բաքվում կամ Երևանում չի քննարկում ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման հարցըի շարք լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերումը, չի համապատասխանում իրականությանը։
19:21 • 06.10.23ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Սիրիայում ռազմական ակադեմիայի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներինՀիշեցնենք, որ Հոմսի Ռազմական ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 116-ի, վիրավորվել է 120 մարդ: Զոհերի թվում կա 30 քաղաքացիական անձ։
18:49 • 06.10.23Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը քննարկվել են ԼՂ-ից տեղահանվածների հրատապ կարիքների գնահատման և աջակցության հարցերըԽոսել են տեղահանված և Հայաստանում ապաստան գտած ավելի քան 100 հազար մեր հայրենակիցների հրատապ կարիքների գնահատման, այդ թվում՝ առողջապահական, սոցիալական, հոգեբանական, ֆինանսական աջակցության հարցերի շուրջ:
18:39 • 06.10.23ԼՂ-ում պшյթյունից տուժածներից չորսը տարհանվել են Ֆրանսիայի հիվանդանոցներՀիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունից տուժածները:
18:24 • 06.10.23Ադրբեջшնի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութեր)Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով հինգ մարդ է հոսպիտալացվել, նրանց վիճակը գնահատվել է կայուն:
18:16 • 06.10.23ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալինՈղջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես՝ հատուկ շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:
17:52 • 06.10.23Չեռնոգորիայում ավարտվել է ծուլության ամենամյա առաջնությունը. հաղթողը պառկել է 50 օրՉեռնոգորիայում ավարտվել է ծուլության ամենամյա առաջնությունը Մրցույթի մասնակիցները գրեթե 50 օր մոտ 1,2 հազար ժամ անշարժ պառկած են եղել, գրում է սերբական Telegraf հրատարակությունը։Մրցույթին մասնակցել է 21 մարդ Չեռնոգորի
17:51 • 06.10.23ԼՂ-ից տեղահանվածները կարող են ստանալ Եվրամիության ամբողջական աջակցությունը․ ԵՄ պաշտոնյաՊետք է ընդգծեմ Հայաստանի իշխանությունների բոլոր մակարդակների կողմից իրադրության շատ արագ ու արդյունավետ կառավարումը:
17:32 • 06.10.23Ռուսաստանը, Երևանի խնդրանքով, 15,000 տոննա բենզին և 20,000 տոննա դիզվառելիք է մատակարարել Հայաստան. ՌԴ ԱԳՆՌուսաստանը շարունակում է հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում «Ի պատասխան Հայ
17:07 • 06.10.23Վարչապետն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարինՅանեզ Լենարչիչը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանն ու ԼՂ հայությանը՝ ստեղծված խնդիրների մեղմման ու հաղթահարման նպատակով:
17:03 • 06.10.23ՌԴ-ն սկսում է Կապանում հյուպատոսության բացման աշխատանքներըՌուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի նոր քայլ համագործակցության զարգացման համար 2023 թվականի հոկտեմբերի 5ին Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման
