Իրադարձային
-ից
-ը
15:02 • 07.10.23Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի․ Բորելը՝ Իսրայելում զարգացումների մասին«ՀԱՄԱՍ-ի հարձակումները խորը տառապանքներ են պատճառում իսրայելական ժողովրդին, մեծացնում լարվածությունը և խարխլում պաղեստինյան շահերը», - գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
14:57 • 07.10.23Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել Իրանի դերն ու հնարավորությունները․ Վարդան ՈսկանյանԻսրայելական զինուժի դեմ այս պահին հաջող պատերազմող պաղեստինյան ապստամբները թեև դե յուրե կապ չունեն Իրանի հետ, սակայն ակնհայտ է, որ չկա լուրջ մեկը, որը կթերագնահատի իրանական դերակատարությունն այս ամենում։
14:44 • 07.10.23Մենք կհաղթենք, ՀԱՄԱՍ-ն աննախադեպ բարձր գին կվճարի․ Նեթանյահու«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք, և մենք կհաղթենք։ Սա գործողություն չէ, էսկալացիա չէ, սա պատերազմ է։ ՀԱՄԱՍ-ը դրա համար աննախադեպ բարձր գին կվճարի»,- հայտարարել է Բենյամին Նեթանյահուն։
14:26 • 07.10.23Իսրայելում տուժшծների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան․ ԱԳՆՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:
14:12 • 07.10.23Եթե ՀԱՄԱՍ-ին օգնություն ցույց տվեցին, այս պшտերազմի բոցը նաև մեր տարածաշրջան կտեղափոխվի․ Ռուբեն ՍաֆրաստյանՓորձագետը մատնանշեց՝ եթե Իրանը չներգրավվի այս պատերազմում, ապա Իսրայելը հարված չի հասցնի Իրանին, հակառակ դեպքում չի բացառվում, որ Իսրայելը կօգտագործի իր հնարավորությունները և հարված կհասցնի Իրանին։
13:56 • 07.10.23Ավտոմեքենան հայտնվել է Հրազդան գետում․ Shamshyan.comՊարզվել է, որ Հրազդան գետում է հայտնվել Mercedes մակնիշի ավտոմեքենա: Քանի որ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, հրշեջները ոչ մի գործողություն չեն կատարել:
13:40 • 07.10.23Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ հայության տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակըՎարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
13:36 • 07.10.23ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 6 մարդ զոհվել է, 200-ը՝ վիրավորվել«Տուժածների մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է։ Զոհվածների թվում է Շաար Հանեգևի շրջանային խորհրդի ղեկավար Օֆիր Լիբշտեյնը»,- նշում է կայքը։
13:29 • 07.10.23Ալիևը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և քննարկել երկրների միջև համագործակցության վերաբերյալ հարցերԶրույցի ընթացքում առաջնորդներն ընդգծել են, որ երկրների միջև բարեկամական հարաբերությունները բարեհաջող զարգանում են ամենատարբեր ոլորտներում։ Բացի այդ, քննարկվել են նաև համագործակցության ու նոր շփումների վերաբերյալ մի շարք հարցեր։
13:08 • 07.10.23Հոկտեմբերի 9-ին կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Ույծ, Բռնակոթ, Շաքի, Իշխանասար բնակավայրերի, հոկտեմբերի 10-ին՝ Լոռու մարզի Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
12:45 • 07.10.23Երեխաներին ոտաբոբիկ ապաստարան հասցրի, վիճակը ծանր է, բայց հայերի շրջանում տուժшծներ չկան․ իսրայելահայերի միության նախագահԻսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը կապ մեջ է հայերի հետ, գրեթե բոլորից տեղեկություններ ունի։ Արտյոմ Չերնամորյանի խոսքով՝ հայերի շրջանում տուժածներ չկան։
12:34 • 07.10.23Արցախից տեղահանվածների 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանցից 76,692-ը գտնվում են մարզերում․ Նազելի ԲաղդասարյանԲաղդասարյանը նշեց, որ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են բազմաթիվ հեռախոսազանգեր, որով հայտնում են, որ դեռևս չեն ստացել 100,000-ական դրամները։
12:20 • 07.10.23ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ․ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասինԻսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն իր հերթին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ է թույլ տվել՝ անսպասելի Իսրայելի վրա հարձակվելով։
11:55 • 07.10.23Ֆասթ Բանկը «Շիրակ» ֆուտբոլային ակումբ կողքին էՖասթ Բանկը, հայաստանյան բանկային ոլորտում թվային լուծումների ակտիվ ինտեգրմանը ուղղված քայլերին զուգահեռ, կարևորում է նաև այլ ոլորտների՝ այդ թվում սպորտի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը:
11:32 • 07.10.23Իսրայելական բանակը կորցրել է վերահսկողությունն իր ռազմաբազաներից մեկի նկատմամբՀԱՄԱՍ-ի հրամանատարն այսօր առավոտյան իրականացրած հարձակումը «մեծ հեղափոխության օր» է անվանել՝ կոչ անելով Իսրայելի ու հարևան պետությունների արաբներին միանալ իրենց։
