Իրադարձային
-ից
-ը
22:27 • 05.10.23Անձամբ ես այդ մասին մամուլից եմ իմացել, մեզ ոչ ոք ոչինչ չի ասել. Պուտինը` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասինՊրահայում նրանք (հայկական կողմը - խմբ․) ճանաչեցին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ հետո 2023 թվականի սկզբին նույն բանը կրկնեցին երկրորդ անգամ Բրյուսելում կայացած նմանատիպ այլ հանդիպման ժամանակ:
22:15 • 05.10.23Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քենթրբերիի արքեպիսկոպոսի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախից տեղահանված հայերի առջև ծառացած մարտահրավերներինԻր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները փաստված են պատմական հարուստ վկայություններով՝ հաստատելով նաև, որ Անգլիկան Եկեղեցին դժվարին պահերին եղել է հայ ժողովրդի կողքին։
22:05 • 05.10.23Երբ ԼՂ-ն հայտարարեց իր անկախության մասին, Հայաստանը չճանաչեց այն, ինչն ինձ համար տարօրինակ է․ Պուտին (տեսանյութ)Երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անկախության մասին, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը, նույնիսկ Հայաստանը, ինչը, անկեղծ ասած, տարօրինակ է ինձ համար։
21:53 • 05.10.23Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի․ Արայիկ ՀարությունյանՀայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է:
21:48 • 05.10.23Եվրոպական հանձնաժողովը մոբիլիզացնում է ֆինանսավորում՝ իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո ՀՀ-ին հատկացնելու համար․ Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունըՀայաստանն ու ԵՄ-ն կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և հավատարիմ են կանոնների վրա հիմնված միջազգային կարգին:
21:37 • 05.10.23Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր էՆա նաև հավելեց, որ վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն է շարունակում ստանալ 5 երեխա, 3 երեխա առողջական դրական դինամիկայով տեղափոխվել է բաժանմունք, ևս 1 նորածին հոկտեմբերի 5-ին դուրս է գրվել:
21:27 • 05.10.23Համաձայն չեմ Ձեզ հետ, որ Փաշինյանին ինչ-որ մեկն իշխանության է բերել Ղարաբաղը հանձնելու համար․ Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին«Արդար չէ ասելը, որ նա ուզում էր հանձնել Ղարաբաղը և նպատակադրված հանձնել է», - հավելել է նա։
21:06 • 05.10.23Ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են իրենց դիտակետերն Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում․ ՌԴ ՊՆՌուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
20:56 • 05.10.23Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Նորվեգիայի վարչապետների հետ (լուսանկարներ)Հունաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը և ընդգծել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
20:36 • 05.10.23Շառլ Միշելն առաջարկել է Փաշինյանին ու Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում«(Եվրամիության խորհրդի) նախագահ Շառլ Միշելը նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»,- ասել է աղբյուրը։
20:19 • 05.10.23Հայաստանն ինքն է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ ՊուտինՆրա խոսքով՝ Պրահայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո տեղի է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հանդիպումը, որի արդյունքներով էլ Հայաստանը ճանաճել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։
20:06 • 05.10.23Գրանադայում ընդունված հռչակագրով Փաշինյանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմումՀանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
20:00 • 05.10.23Պուտինը հայտարարել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոխվել էՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխությունների է ենթարկվել ԼՂն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Պուտինն այս մասին ասե
19:49 • 05.10.23Գրանադայում ընդունվել է հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանությունՀայտարարությունում Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են «իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»։
19:37 • 05.10.23Ռուսաստանը 15 տարի Հայաստանին առաջարկել է փոխզիջման գնալ և Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին՝ երկուսը պահելով, սակայն մերժում է ստացել․ ՊուտինՄենք վերջին 15 տարիների ընթացքում բազմիցս առաջարկել ենք մեր հայ ընկերներին փոխզիջումների գնալ, Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և, հետևաբար, պահպանել Հայաստանի և Ղարաբաղի միջև տարածքային կապը։
