Իրադարձային
-ից
-ը
00:25 • 05.10.23ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդականի հետՀՀ դեսպանն ընդգծեց, որ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՄԱԿ մարմինների ներկայիս արձագանքը չի կարող բավարար համարվել` կարևորելով այս հարցում Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի առավել ակտիվ ներգրավումը։
00:13 • 05.10.23Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մտնելու մասին` Նիկոլ Փաշինյանին մեղադրելով դավшճանության համարԿարապետյանը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է վախկոտության ու դավաճանության արդյունքում Արցախը հանձնելու և արցախահայությանը բախտի քմահաճույքին թողնելու համար և ընդգծել, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանին։
23:34 • 04.10.23ՀՀ ԱԳ փոխնախարարն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումների հետևանքներըԶրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը:
23:16 • 04.10.23ԿԽՄԿ-ն տեսանյութ է հրապարակվել Ստեփանակերտից՝ պատմելով քաղաքում մնացած բնակիչների տարհանման մասինՏեսանյութում ներկայացված են կադրեր Սյուզաննա անունով մի միայնակ տարեց կնոջ մասին, ով քաղցկեղի պատճառով գամված էր անկողնուն ու չի կարողացել ժամանակին տարհանվել Արցախից։
22:55 • 04.10.23Պաշտոնապես պնդում եմ՝ հարցազրույց չեմ տվել, արցախահայության անունից հայտարարություններ չեմ արել. Ստեփանակերտի քաղաքապետՎերջին ժամերին ադրբեջանական սոցհարթակներում տեղեկություն է շրջանառվում, թե իբր ես հարցազրույց եմ տվել ինչ-որ հեռուստաալիքի և արցախահայության անունից հայտարարություններ արել:
22:38 • 04.10.23Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան«Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»,-գրել է նա:
22:19 • 04.10.23Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին ցուցաբերված մարդասիրական օգնության ու աջակցության համարՄենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին։
21:52 • 04.10.23Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջшնական սահմանին տիրող իրավիճակըՀանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող և անվտանգային այլ հարցեր:
21:29 • 04.10.23Ֆրանսիայի հետ ոչ թե ռազմшկան դաշինք կստեղծվի, այլ ռազմшտեխնիկական համագործակցության պայմանագիր կստորագրվի․ նաև կբանակցենք ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ․ Արմեն ԽաչատրյանՌազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր կնքելու՝ Փարիզի որոշման մասին երեկ Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
21:12 • 04.10.23ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ-ի հստակ գնահատականը․ Անահիտ Ավանեսյանը՝ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենինՆախարարն ընդգծել է, որ թերսնված, սրված քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժսպասարկման կարիքները կառավարությունն իր միջոցներով է իրականացնում, սակայն պատրաստ է ուղղորդել նաև ԱՀԿ հնարավոր աջակցությունը տուժած բնակչությանը:
21:06 • 04.10.23Պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ հակահայկական, կրոնական և ռասայական խտրականության զազրելի քաղաքականությանը. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունՍեպտեմբերի 19-20-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղաբնիկ հայությունը ենթարկվեց բռնի տեղահանման, որն իրականացավ անմարդկային պայմաններում՝ սննդի, փոխադրամիջոցների անբավարարության, և որ առավել սարսափելի է, ռազմական մշտական սպառնալիքի ուղեկցությամբ։
20:46 • 04.10.23ԼՂ-ից ՀՀ ժամանած 6104 երեխա արդեն իսկ գրանցվել է Հայաստանի կրթական հաստատություններում«Երեխաները հընթացս ապահովվում են գրենական պիտույքներով, նաև դասագրքերի հարցն է կարգավորվում», - նշեց Անդրեասյանը՝ շեշտելով, որ դասագրքերը տրամադրվում են անվճար։
20:22 • 04.10.23Հայաստանյան բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից տեղափոխված 324 անձ«Հիշեցնեմ, որ պետք է դիմել տվյալ բնակավայրի ամբուլատորիան, որպեսզի ձեր առողջության հետ կապված խնդիրներն ավելի հարթ ընթանան և կարողանաք առաջնային օղակից օգնություն ստանալ», - նշեց Բաղդասարյանը։
20:15 • 04.10.23ԼՂ-ից ժամանածների թվի փոփոխություն տեղի չի ունեցել, հաշվառվել է 98,216 անձԱյս պահի դրությամբ՝ հաշվառվել է 98,216 անձ, ինչը ԼՂ-ից ՀՀ մուտք գործած արցախցիների շուրջ 98 տոկոսն է։
20:01 • 04.10.23Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա այն չափազանց ուշ է և չափազանց քիչ. Արարատ ՄիրզոյանՆախարարի տեղեկությամբ՝ հենց այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարություն է պատրաստվում: Միրզոյանին հավաստիացրել են, որ այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն:
