Իրադարձային
-ից
-ը
22:08 • 17.09.23Հայտնի է, թե քաղաքական ուժերը որքան գումար են ծախսել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։
21:32 • 17.09.2328,46%-ը Երևանի համար ամենացածր ցուցանիշն է, ազատ և ժողովրդավարական ընտրություններն ամբողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ․ ԿԸՀ նախագահՄասնակցության այս ցուցանիշը Երևանի համար ամենացածրն է, ես չեմ հիշում Երևանում մասնակցության նման ցուցանիշ։ Կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների դինամիկան գնացել է դեպի նվազում և սա ընտրողների որոշումն է։
21:21 • 17.09.23Մտավախություն ունեմ, որ մեր ընտրողների զգալի մասը չի գնացել ընտրության այն մտայնությամբ, որ ՔՊ-ն միևնույն է հաղթելու է․ Գևորգ Պապոյան«Հայաստանը տնտեսապես արագ զարգացող երկիր է, ՀՀ-ում աշխատուժը չի բավարարում ու աշխարհի տարբեր երկրներից մարդիկ գալիս են աշխատելու։ Երբ մարդը Հնդկաստանից 50 հոգու աշխատանքի է ընդունում, պետք է ինչ-որ տեղ գրանցի, որ այդ մարդկանց էլ կարողանա գրանցել»։
21:10 • 17.09.23Ժամը 20։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 28,46%-ըՀովակիմյանի խոսքով՝ ժամը 20։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին 824,250 ընտրողից քվերակությանը մասնակցել է ընտրողների 28,46%-ը կամ 234,553 մարդ:
20:52 • 17.09.23Ժամը 20։00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ, 23 խնդիր ստացել է դրական լուծում․ ամփոփումՊաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 1586 հրապարակում։
20:40 • 17.09.23Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆՆշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկել են Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում։
20:15 • 17.09.23Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց, սկսվում է քվեաթերթիկների հաշվարկըԺամը 21։00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրողների մասնակցության վերջնական տվյալները։
20:11 • 17.09.23Նիկոլ Փաշինյանը կրտսեր դստեր հետ ՔՊ-ի նախընտրական շտաբում էրԼրագրողի հարցին, թե ինչու է ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր, Փաշինյանը նշեց, որ չի մեկնաբանում։
20:01 • 17.09.23Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը, հայկական կողմում կա մեկ վիրավորՄիջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ։
19:57 • 17.09.23Ժամը 18:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացվել է 40 զանգ․ Արմեն ՓամբուխչյանԶանգերի գերակշիռ մեծամասնությունը կապված են եղել տեխնիկական ճշտումների հետ։
19:45 • 17.09.23Խնդիր է եղել ՀՀ քաղաքացիություն չունեցողների անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված․ ԿԸՀ նախագահի տեղակալն ամփոփում է ստացված ահազանգերըԶարմանալի է՝ կայքերում նոր է հայտնվում, որ 475 տեղամասերից մեկը, որը թիվ 2 ընտրատարածքում է, ուշացումով է բացվել։ Այդ դեպքը մենք արձանագրել ենք առավոտյան, ձեռնարկել ենք համապատասխան միջոցներ։
19:16 • 17.09.23ՊԲ-ն չի կրակել, ամրաշինական աշխատանքներ չի կատարել․ ապատեղեկատվություն էԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 00։50֊ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
19:05 • 17.09.23Կանադայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
18:24 • 17.09.23Նման պնդումը հիմնազուրկ է․ ԿԸՀ-ն՝ տեղամասերում ուղղորդում կատարելու վերաբերյալ լուրերի մասինՏեղամասային ընտրական հանձնաժողովները հանձնաժողովի անդամների աշխատասեղաններին փակցրել են ցուցանակներ, որոնք նշում են պարունակում համապատասխան գործառույթի վերաբերյալ («ցուցակ-1», «ցուցակ-2», «քվեաթերթիկ-1», «քվեաթերթիկ-2», «քվեատուփ») և որևէ ընտրողի չեն ուղղորդում։
18:09 • 17.09.23Ժամը 17-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 21,36%-ըԱյս մասին ԿԸՀ ասուլիսում ասել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյան:
