Իրադարձային
-ից
-ը
01:01 • 27.09.23Սամվել Բաբայանը խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության Ադրբեջшնի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ու՞մ միջնորդությամբ և ի՞նչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ` իր պատմած հեքիաթները մի կողմ:
00:50 • 27.09.23Արայիկ Հարությունյանին ՌԴ ԱԴԾ-ի 5-րդ ծառայությունից են զանգել, ասել` հերի՛ք է, դու չես կարողանում, մեզ խաբում ես․ Սամվել Բաբայան«Նախկին նախագահները զեկուցում են, որ Արայիկն ամբողջ ճշմարտությունը չի պատմում, ձեզ խաբում են։ Արայիկին հանում են, բերում են նորին»,- ասաց Սամվել Բաբայանը:
00:16 • 27.09.23Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին ԿոլոննաԵվրոպայի ու արտաքին գործերի նախարարությունը 5 մլն եվրո է ուղղել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հայերին, ու ես որոշել եմ այդ օգնությունը բարձրացնել մինչև 7 մլն եվրո։
00:02 • 27.09.23ՌԴ-ն չի կարող Արդբեջшնին թույլ տալ կամ թույլ չտալ հшրձակվել ԼՂ-ի վրա․ Սամվել Բաբայան«Ադրբեջանը, ինչ արել է մեր դեմ, արել է, որ Ռուսաստանից ձերբազատվի։ Հեղինակազրկի, բացատրի, որ Ռուսաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ժեղովուրդն էլ տուժել է», - ասաց Բաբայանը։
23:31 • 26.09.23Արցախի ԱԺ 22 պատգամավորները, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն․ Սամվել ԲաբայանԲաբայանի խոսքով՝ Արցախի գործող ու նախկին ղեկավարները և պատգամավորները հայտարարություն են տարածել կռվից հետո, ըստ որի՝ ՀՀ-ն իր բանակը պետք է հանի ԼՂ-ից, մինչդեռ Հայաստանն այնտեղ բանակ չուներ։
23:11 • 26.09.23Մեքենայից իջել եմ, բարևել ադրբեջшնցի ոստիկաններին, նորից նստել եմ մեքենան, շարժվել դեպի Հայաստան․ Սամվել ԲաբայանԻնչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած ցուցակներին ու անձնագրերի ստուգմանը, Սամվել Բաբայանը նշեց, որ ադրբեջանցի ոստիկանները երիտասարդ էին և չէին կարող ճանաչել իրեն, իսկ անձնագրերն անցակետում չեն ստուգվում։
23:07 • 26.09.23Այսօր ՀՀ են տեղափոխվել միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները․ ԱՀ ՄԻՊՆրա խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։
22:58 • 26.09.23Սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ Արցախում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը 68 է․ 21-ի ինքնությունը պարզ է․ ԱՀ ՄԻՊՎիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
22:16 • 26.09.23Կայացել է Բլինկեն-Ալիև հեռախոսազրույցը․ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակըԶրույցի ընթացքում Բլինկենը հիշեցրել է Ալիևին այլևս ռազմական ուժի չդիմելու և դիտորդական առաքելությունն ընդունելու իր խոստումների մասին։
21:52 • 26.09.23Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից տեղահանվածների կարիքների հաղթահարման նպատակով և բժշկական սարքավորումներ ու պարագաներ՝ պшյթյnւնից տուժածների համարԴեսպանի խոսքով՝ ֆրանսիական կողմը պատրաստվում է նաև ՀՀ ուղարկել բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ՝ ԼՂ-ում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։
21:36 • 26.09.23ԼՂ-ից 125 шճյnւն է տեղափոխվել Հայաստան. առաջիկայում կսկսվի նույնականացման գործընթացՍեպտեմբերի 26ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 125 զոհվածի աճյուն, առաջիկայում կսկսվեն նույնականացման գործընթացները Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանե
21:23 • 26.09.23Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել տեղահանված 28,120 անձԲոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
21:13 • 26.09.23Արմեն Գրիգորյանն ու Չարլզ Ֆրիզը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փшխստականների հիմնախնդրինԶրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը և գործունեությունը Հայաստանում, որպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքում կարևոր ձեռքբերում:
21:03 • 26.09.23Սեպտեմբերի 19-26-ը ՄԻՊ-ի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 350 անձանց հետՄարդու իրավունքների պաշտպանը կրկին ընդգծում է, որ անթույլատրելի և անընդունելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժի կիրառումը։
20:56 • 26.09.23Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկվածները որևէ խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հայտարարությունըԱնհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը:
