Իրադարձային
-ից
-ը
09:37 • 26.09.23Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարի գլխավորած պատվիրակությանըՍամանտա Փաուերն ընդգծել է ԱՄՆ կառավարության և մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում։
09:07 • 26.09.23Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները․ քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել (լուսանկարներ, տեսանյութեր)Որոշ տեղերում երթևեկությունը կաթվածահար անելու համար քաղաքացիները նաև փողոցների աղբամաններն են օգտագործում։
08:46 • 26.09.23Ռուս ռшզմական բժիշկները շարունակում են բուժօգնություն ցուցաբերել Արցախում տուժшծներին (տեսանյութ)Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանում է տեղափոխվել 23 մարդ։ Տուժածների մոտ առկա են մաշկի ու վերին շնչուղիների տարբեր աստիճանների այրվածքներ։
00:14 • 26.09.23Բաքուն բժշկական պարագաներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ (լուսանկարներ)Հաղորդվում է, որ բժշկական պարագաներով բեռնված շտապօգնության ավտոմեքենան դեպքի վայր է մեկնել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։
23:52 • 25.09.23Աշխատանքներ են տարվում ԼՂ-ից տnւժшծների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով. ՀՀ ԱՆՀայաստանի մասնագետները` այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ:
23:44 • 25.09.23ՀՀ ՄԻՊ-ը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում ԼՂ-ից տեղшհանված անձանց հետ (լուսանկարներ)Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց բնակավայրում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած մարդու իրավունքերի լրաջագույն խնդիրները:
23:32 • 25.09.23Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը․ Ռուբեն Ռուբինյանը՝ ՌԴ ԱԳՆ-ի՝ ԼՂ-ում հայկական ԶՈւ-ի առկայության վերաբերյալ հայտարարության մասին2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում գործեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և օկուպացրեց որոշակի տարածքներ։ ՀԱՊԿ-ը՝ մի կառույց, որի պարտականությունն է պաշտպանել իր անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը, ոչ միայն չկատարեց իր պարտականությունը, այլև չֆիքսեց հարձակումը:
23:25 • 25.09.23Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծամասնության վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր․ ԱՀ ՄԻՊԱրցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
23:03 • 25.09.23ԱՄՆ ՄԶԳ-ն կհայտարարի ԼՂ-ից տեղшհանվածների համար լրացուցիչ հումանիտար աջակցության մասինՓաուերը նշեց, որ 2020 թվականից ԱՄՆ-ն ապահովել է հումանիտար օգնություն՝ սնունդ, բժշկական պարագաներ, երեխաների համար անհրաժեշտ միջոցներ և այլն:
22:38 • 25.09.23Ռուս խաղաղապահները ևս 70 մարդու են տարհանել ԼՂ Մարտունու շրջանից․ ՌԴ ՊՆ (տեսանյութ)Բացի այդ, անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են 190 տոննա մարդասիրական բեռի, այդ թվում սննդի ու վառելիքի մատակարարումը ԼՂ խաղաղ բնակչությանը։
22:18 • 25.09.23Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա ՓաուերԱՄՆ-ն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ ընդգծելով, որ դրանք անխախտելի սկզբունքներ են:
22:08 • 25.09.23Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները, Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը»,-ասաց Փաուերը:
21:55 • 25.09.23Արցախում տnւժшծների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա․ ԱՀ ՄԻՊՀանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։
21:44 • 25.09.23Այրված մարդիկ ջրափոսից ջուր են վերցնում երեսները լվանում, խնդրում են պատշգամբից իրենց վրա սառը ջուր լցնել․ արցախցի լրագրողՀիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։
21:37 • 25.09.23ԼՂ-ից տեղшհանված անձանց Կոռնիձորից տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանն ավտոբուսներ է տրամադրելՀաղորդվում է, որ ավտոբուսներն այսօր՝ 21:00-ին մեկնել են դեպի Կոռնիձոր:
