Իրադարձային
-ից
-ը
14:51 • 02.09.23Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին ստիպել ապրել նացիստական ռեժիմի իշխանության ներքո․ «Թաթոյան» հիմնադրամՊետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։
14:41 • 02.09.23Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված ռազմական սադրանքի և դրա արդյունքում ՀՀ ԶՈՒ կրած մարդկային կորուստների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելԴեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով:
14:31 • 02.09.23Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է․ Արցախի ԱԳ նախարար (տեսանյութ)Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքների նպատակներից մեկը նաև ռուս խաղաղապահների գործողությունները հեղինակազրկելն է, և որ պաշտոնական Ստեփանակերտը մշտական կապի մեջ է խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։
14:19 • 02.09.23Արցախի ներկա և նախկին պաշտոնյաները մասնակցել են Հանրապետության օրվան նվիրված մաղթանքին և հոգեհանգստյան կարգին (լուսանկարներ)Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) հռչակման օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք:
14:09 • 02.09.23Սուրեն Պապիկյանը տեսակցել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներինՆախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:
14:03 • 02.09.23Հայաստանը քեֆ ուրախությունների մեջ ապրող, կենցաղային պետություն է, հենց դառնանք լուրջ պետություն՝ Ադրբեջանի պահանջների ցանկը կմեղմվի․ Վահե ՀովհաննիսյանՀիմա շատ կարևոր է, որ Հայստանում լինեն փոփոխություններ, որոնք կբերեն բանակցային նարատիվի փոփոխության։ Բանակցային այս բովանդակությունը բերում է երկու բանի՝ պատերազմի և հայրենազրկման։
13:50 • 02.09.23Զինծառայող Նարեկ Պողոսյանը վիրահատվել է․ վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանրԱնդրադառնալով մյուս վիրավոր զինծառայողի առողջական վիճակին՝ ՊՆ խոսնակը նշել է, որ վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:
13:43 • 02.09.23Մենք շարունակում ենք ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրների մասին խոսել` ակնկալելով մեր միջազգային գործընկերների ամուր աջակցությունը․ Ալեն ՍիմոնյանՀռչակագիրն այդ տարիներին արյունաքամ եղած Լեռնային Ղարաբաղի հայության փրկօղակը դարձավ: Ցավոք, մեր հայրենակիցների հանդեպ չեն դադարում Ադրբեջանի սպառնալիքները, շրջափակումն անդառնալի հետեւանքներ է թողնում նրանց կենսակերպի վրա:
13:31 • 02.09.23Այսօր մեզ կարկատանների վերածեցին՝ արցախահայություն, հայաստանահայություն, սփյուռքահայություն․ սա բացառապես անընկալելի և անընդունելի է․ Արցախի հոգևոր առաջնորդԱյո, ժամանակը կարող է քիչ լինել, չկարողանանք այն ամենը, ինչ մտածել ենք գործի դնել, բայց եթե համախմբենք, Աստված թույլ կտա այդ ժամանակը գործի մեզ համար:
13:11 • 02.09.23Վթար Սառնակունք գյուղի մոտակայքում․ կա երկու զոհՍառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։
13:06 • 02.09.23Երեկվա գործողություններով Ադրբեջանը, միգուցե, ուզում էր շեղել ուշադրությունն այսօրվա հանրահավաքից. Սեյրան Օհանյան (տեսանյութ)Կոչ եմ անում այսօր լինել Ազատության հրապարակում, գտնում եմ, որ այդ հանրահավաքը պետք է այնքան հուժկու լինի, որ բեկումնալից լինի այս պարտությունների, անհաջողությունների շարանը կանգնեցնելու, համապատասխան ռազմավարություն մշակելու, Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ տանելու առումով։
13:01 • 02.09.23Արցախի լինելիությունը Հայաստանի ինքնիշխանության գրավականն է, եթե Արցախ չկա, Հայաստան չի լինելու․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Հայաստանի իշխանությունը լավ կանի որևէ հայտարարությամբ հանդես չգա ի վնաս արցախյան պրոցեսի, չխոչընդոտի ու հակաարցախյան հայտարարություններ չանի ու աշխարհում տպավորություն չստեղծի, որ հայ ժողովուրդը կիսում է այն քաղաքականությունը, որն իրենք վարում են։
12:53 • 02.09.23Գագիկ Ծառուկյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նորանշանակ պետնախարարի, ԱԺ նախագահի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետԱրցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանի հետ զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը վերջինիս մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն և ի նպաստ Արցախի Հանրապետության։
12:42 • 02.09.23Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը․ Ֆրենկ Փալոն«Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահացու հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար»,- գրել է կոնգրեսականը։
12:36 • 02.09.23Ժամը 12:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆՇրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր ժամը 12:00-ի սահմաններում Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը:
