Իրադարձային
-ից
-ը
12:30 • 02.09.23Արցախի հարցի լուծումը Երևանում է եղել միշտ, Երևանում է նաև հիմա․ Մեսրոպ ԱռաքելյանԱյսօրվա իշխանություններն անթաքույց հրաժարվել են Արցախից, չգիտակցելով, որ կորցնել Արցախը, նշանակում է կորցնել Հայաստանը: Արցախից հրաժարվողները չեն կարող պաշտպանել Հայաստանը:
12:23 • 02.09.23Սոթքում տեղի ունեցածը կապում եմ Արցախում ու ՀՀ-ի ներքաղաքական կյանքում տեղի ունեցողի հետ, Ադբեջանն ասում է՝ մի շեղվեք մեր ուզածից․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ)Խաչատրյանն անդրադարձավ նաև Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ ընդգծելով, որ Հարությունյանը դա վաղուց պետք է աներ։
12:13 • 02.09.23Նախագահական նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբՄիջոցառման ընթացքում ընդունելության մասնակիցները դիտել են նախագահի նստավայրում կազմակերպված հայկական արժույթների պատմությանը նվիրված ցուցադրությունը և ծանոթացել հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը հայկական դրամի անցած պատմական ճանապարհին:
12:00 • 02.09.23Հորդորում ենք միջազգային դերակատարներին ձեռնարկել անհետաձգելի և գործուն քայլեր՝ կանխելու Արցախի բնիկ ժողովրդի հայրենազրկումը․ ԱՀ ԱԳՆԱրցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
11:52 • 02.09.23Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում․ ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 2ին` ժամը 1100ի սահմաններում, ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակ
11:43 • 02.09.23Այսօր կրկին այն հանգրվանին ենք, երբ ողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։
11:30 • 02.09.23Ադրբեջանը, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած, շարունակում է անթաքույց իրագործել Արցախը հայաթափելու և բռնազավթելու ոճրագործ իր մտադրությունները․ Գարեգին ԲԱյսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով ենք դիմավորում Արցախի անկախության տոնը։ Արցախը վերստին կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև։
11:20 • 02.09.23Հավատում եմ Արցախի տոկունությանը և ապագա հաղթանակին․ Պարգև արքեպիսկոպոս ՄարտիրոսյանՇնորհավորում եմ հայությանը Արցախի անկախության տոնի առթիվ: Հավատում եմ Արցախի տոկունությանը և ապագա հաղթանակին:
11:03 • 02.09.23Քաղաքակիրթ աշխարհին բազմաթիվ հեղինակավոր գործիչներ տված Արցախն այսօր այդ քաղաքակիրթ աշխարհին ապացուցում է իր վաստակած իրավունքը՝ ապրել խաղաղ իր հայրենի հողի վրա․ Գագիկ ԾառուկյանՔաղաքակիրթ աշխարհին բազմաթիվ հեղինակավոր գործիչներ, զինվորականներ, գիտնականներ, արվեստի, մշակույթի ներկայացուցիչներ տված Արցախն այսօր նույն այդ քաղաքակիրթ աշխարհին ապացուցում է իր վաստակած իրավունքը՝ ապրել խաղաղ իր հայրենի հողի վրա։
10:48 • 02.09.23ՊԲ-ն չի ճնշել Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը․ ԱՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում ԱՀ օդային սահմանները։
10:15 • 02.09.23Ելքը իրավիճակից առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է և ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը․ Սերժ ՍարգսյանԵլքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:
10:12 • 02.09.23Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին, որովհետև մեր հայրենակիցները շատ լավ գիտեն անկախության գինը․ Մանե ԹանդիլյանՄեր՝ որպես հայի գոյատևման հենքն Արցախն է, մեր խոցված արժանապատվությունը վերականգնվել է Արցախից և Արցախով. այն Արցախով պետք է վերականգնենք նաև այսօր։
10:00 • 02.09.23Կեղծ են այն թեզերը, թե հանձնելով Արցախը՝ Հայաստանը խաղաղություն է ստանալու. Ռուբեն ՎարդանյանԱյն, ինչի միջով հիմա անցնում է հայ ժողովուրը Արցախում, ու նաև Հայաստանում, վստահաբար կարելի է անվանել մեր պատմության ծանրագույն էջերից մեկը: Պատմական այս հանգրվանում մեզ համար ամենակարևորն այս փուլն արժանապատվորեն հաղթահարելն է, իսկ դրա փորձը մենք ունենք:
09:48 • 02.09.23Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում․ ԱՀ ԱԺ նախագահ32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:
09:40 • 02.09.23ՀՀ-ն շարունակելու է ջանքերը՝ ԼՂ-ում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ․ Նիկոլ ՓաշինյանՄեր ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։
